ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա օրերին կժամանեն տարածաշրջան: Այդ մասին «Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությանը հեռախոսով հաղորդել է եռանախագահության անդամ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
Դիվանագետի փոխանցմամբ, այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը ծրագրվում է անցկացնել հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում:
Բրայզան ասել է, որ ինքը եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն տարածաշրջան կայցելեն մինչեւ հունիսի 4-ը:
Մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Բրայզայի խոսքերով, համանախագահները հուսով են, որ «Սարգսյանն ու Ալիեւը Սանկտ Պետերբուրգում կշարունակեն Պրահայում սկսած կառուցողական գործընթացը»:
Նա գովեստով է խոսել եռանախագահների համագործակցության մասին:
«Չնայած Վրաստանի վերաբերյալ մեր տարաձայնություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շատ արդյունավետ են աշխատում Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է Բրայզան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն մայիսի կեսերին տարածարջան կատարած այցի ընթացքում ասել էր, որ չարժե ակնկալել, թե Սարգսյանն ու Ալիեւը Սանկտ Պետերբուրգում որեւէ փաստաթուղթ կստորագրեն:
«Համանախագահներն ակտիվ աշխատանք են կատարում այդ ուղղությամբ: Բանակցային գործընթացը երկարատեւ է լինելու եւ կավարտվի միայն այն ժամանակ, երբ նախագահները կհամաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը», - Բաքվում ասել էր Ֆասիեն, միաժամանակ հույս հայտնելով, որ «կարգավորումը չի տեւի այնքան երկար, որքան Մերձավոր Արեւելքում»: