Մայիսի 22-ին Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցին` հայ-թուրքական հարաբերություններում գերիշխող դարձած հոռետեսական կանխատեսումներին վերաբերյալ, Հայաստանի նախագահը նախ հորդորեց չտրվել լրատվամիջոցների «սադրանքներին» եւ չմիացնել Լեռնային Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դժվարին խնդիրների լուծումը պահանջում է անցնել դժվարին ճանապարհ։
«Եվ այս դժվարին ճանապարհն անցնելու ընթացքում ակնհայտ է, որ Հայաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում կլինեն ինչպես լավատեսներ, այնպես էլ հոռետեսներ, որոնք, չտիրապետելով ամբողջ ինֆորմացիային կարող են էմոցիոնալ կերպով արտահայտել իրենց ուրախությունը, կամ դժգոհությունը», - ասաց նախագահը:
«Ես համարում եմ, որ Թուրքիան դեռեւս պահպանում է իր մեծ հնարավորությունները` համաշխարհային հանրությանը, ինչու չէ` նաեւ Հայաստանի քաղաքացիներին համոզելու, որ ինքը ժամանակակից երկիր է, որ ինքը ղեկավարվում է արդի չափանիշներով, միջազգային իրավունքի սկզբունքներով, եւ դեռեւս, իմ կարծիքով, եզրակացություններ անելը շատ վաղ է», - հայտարարեց նախագահը:
«Այնպես որ, ինչպես սկզբում, ես շատ ոգեւորված չէի լավատեսների հայտարարություններով, այնպես էլ հիմա այդպես դժգոհ չեմ, կամ էլ հիասթափված չեմ հոռետեսների հայտարարություններով», - ավելացրեց նախագահ Սարգսյանը։
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման կոշտացման վերաբերյալ հարցին, նախագահը ասաց, թե չի կարծում, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը:
«Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները», - ասաց Սերժ Սարգսյանը:
Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, հավելեց Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով, որ իր եւ Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը նախանշված է հունիսի սկզբին, ամենայն հավանականությամբ, Սանկտ Պետերբուրգում։ Նախագահը նաեւ հույս հայտնեց, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից չեն փորձելու խեղաթյուրել հանդիպման իմաստը եւ չեն ասելու, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը։
Իր հերթին Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են երեւում Զագրեբից` հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, ասաց. - «Ինչ վերաբերում է Թուրքիայի հարցին, կապված Ղարաբաղյան հարցի հետ, կարծում եմ, որ այդ հարցը կարելի է լուծել. այն պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով. լավ է տասը տարի բանակցել, քան թե 10 օր պատերազմել»։