Քվեաթերթիկի նմուշը հաստատելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն ընդունեց նախօրեին կայացած արտահերթ նիստում:
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, մայիսի 21-ի դրությամբ, Երեւանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 771 հազար 522 է, պատվիրվել է 790 հազար քվեաթերթիկ. տարբերությունը, ըստ նրա, ցուցակներում ընդգրկված ընտրողների 3 տոկոսից պակաս է:
«Քվեաթերթիկը հատուկ թուղթ է, ունի պաշտպանիչ շերտ, դրանից պատճենահանելը` անգամ գունավոր պատճենահանման սարքերով, հնարավոր չէ», - վստահեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: