«Իրավունք»-ը տեղեկացնում է. - «Ելնելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարականից` քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության ու տրանսպորտի վարչությունները, ուսումնասիրելով խնդիրն ու առկա հնարավորությունները, քաղաքի տարբեր հատվածներում առանձնացրել են 40 հատված` տաքսի ավտոմեքենաների կայանումը կազմակերպելու նպատակով: Տաքսու վարորդները իրենք էլ գիտեն, որ քաղաքում արդեն կան առանձնացված հատուկ հատվածներ, եւ որ իրենց մեքենաները միայն այդտեղ կայանելու իրավունք ունեն, եւ ոչ` ով որտեղ կամենա»:
«Հայոց աշխարհ»-ը մեկնաբանում է. - «Երեւանի ավագանու ընտրության համար մրցամարտի ելած քաղաքական ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի։ Առաջինը անհուսալի աուտսայդերներն են՝ ի դեմս Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» եւ Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ի։ Երկրորդ խումբը կազմում են այն քաղաքական ուժերը, որոնք վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր հանրապետական ընտրարշավներում եղել են ակտիվ, վարել են «հարձակողական» քարոզարշավ՝ բառի դրական իմաստով, սակայն Երեւանի ավագանու ներկա ընտրարշավի ընթացքում, ինչպես ռուսներն են ասում, հայտնվել են «ոչ իրենց ափսեի» մեջ։ Կուսակցությունների երրորդ՝ վերջին խումբը, որի ներսում անզիջում պայքար է ծավալվում Երեւանի քաղաքապետի աթոռի համար, բաղկացած է երկու կոալիցիոն` ՀՀԿ, ԲՀԿ եւ մեկ ընդդիմադիր՝ Հայ ազգային կոնգրես, ուժերից։ Դժվար է ասել իշխանության ներսում նախապես ձեռք բերված պայմանավորվածությա՞մբ, թե՞ ինքնաբերաբար, առաջին երկուսը որոշակի «դերաբաշխումներ» են իրականացրել իրենց քարոզչական մարտավարության մեջ։ Դրա հետեւանքով Հայ ազգային կոնգրեսի միտինգային քարոզարշավին հակադրվում են ոչ թե հանրապետականները, այլ «Բարգավաճ Հայաստան»-ը»։
Նախընտրական գործընթացների մասին «Չորրորդ իշխանությանը» հարցազրույց է տվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողը հարցնում է. - «Հաճախակի ծեծկռտուք է լինում նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Դա ինչո՞վ եք պայմանավորում»: Պատասխան. - «Մարդիկ ակտիվ են, նորմալ պիտի վերաբերվենք: Բոլոր ուժերի մեջ էլ կան լարվածություններ: Փորձում են մեկը մեկից ձայն տանել: Բայց չմոռանանք, որ նաեւ ցուցակի մեջ մարդիկ կան, որոնք պայքարում են տեղերում: Նրանք եղել են թաղապետարանների ավագանու անդամներ, հիմա ուզում են վերընտրվեն Երեւանի ավագանու անդամներ»: Հարց. - «Գագիկ Ծառուկյանը Ձեր ընկերն է, բայց դուք ՀՀԿ անդամ եք»: Պատասխան. - «Մենք արդարության կողմն ենք: Մի մոռացեք, ես նաեւ ԱԺ նախագահն եմ, ոչ միայն հանրապետական: Ես իհարկե ամեն ինչ անում եմ, անելու եմ, որ ՀՀԿ-ն հաղթի եւ ինչ կապ ունի հարաբերությունները: Դա եղել է նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ես մեր շտաբի պետն էի, իսկ ԲՀԿ-ն էլ մեր օպոնենտն էր: Ես դա համարում եմ նորմալ, բնական»:
Համաներման մասին խոսակցությունները «Առավոտ»-ին մեկնաբանել են նախկին քաղբանտարկյալները: Կարապետ Ռուբինյանը ասում է. - «Եթե իշխանությունը համաներումը տեսնում է որպես իր խնդիրների լուծում՝ իր գործն է, բայց ես համոզված եմ, որ իշխանությունը դեռ պատասխան է տալու իր ապօրինությունների համար: Ես կասկած չունեմ, որ բոլոր տղաներն էլ հետապնդելու են իրենց անմեղությունն ապացուցելու գործը»: Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը գտնում է, որ քաղաքական տեսանկյունից համաներումը «լավ բան է` իրավիճակը պարպվում է», իրավական տեսանկյունից՝ կարծում է, որ «մարդիկ կլինեն, ովքեր դրանից կհրաժարվեն եւ կպահանջեն իրենց մինչեւ վերջ դատելով՝ բացահայտել ճշմարտությունը»: «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը մի տեսակ թերահավատ է` «Հետո՞ ինչ, համաներում անեն, այդ գործերն էլ փակվեն, ինչպե՞ս, ե՞րբ ենք իմանալու, թե ո՞րն էր, ի վերջո, ճշմարտությունը: Ովքե՞ր էին մեղավոր 10 մարդու սպանության համար: «Ջրելու» նման մի բան կստացվի, մոտավորապես՝ «27»-ի անջատված գործը»:
«Հարկային լրտեսի» ինստիտուտի մասին «Ժամանակ»-ի հետ զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ով համոզված է, որ որեւէ տնտեսական ենթատեքստ այստեղ չկա. - «Ամբողջ այդ փաթեթի տրամաբանությունը քաղաքական է եւ ունի մի քանի նպատակ: Նախ դրանով տոտալ վերահսկողություն է սահմանվում սեփականատերերի վրա` հիմք ստեղծելով, որ նրանք կատարեն իշխանության ցանկացած պատվեր: Երկրորդ նպատակը հետագայում գործակալական ցանցի ստեղծումն է, որի միջոցով շատ հեշտությամբ կարող են լուծել սեփականության վերաբաշխման խնդիրը: Սա որեւէ տնտեսական նպատակ չի հետապնդում, որովհետեւ հարկային մարմինները շատ լավ գիտեն, թե ով է հարկ վճարում եւ ով` ոչ, եւ որոնք են այդ չվճարման պատճառները: Ուղղակի սրանով փորձում են այնպես անել, որպեսզի սեփականատերերը իրենց ողջ ունեցվածքը դնեն Սերժ Սարգսյանի տրամադրության տակ: Եթե այս ընթացքում իշխանափոխություն տեղի չունենա, ընդդիմությունը Երեւանում չվերցնի քաղաքային իշխանությունը, ուրեմն աշնանը Հայաստանում միայն մեկ բիզնեսմեն կլինի` Սերժ Սարգսյանը, ու այս օրինագիծը հենց դրան է միտված»: