Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Ազգային ժողովի նախագահը ասաց. - «Անկախության ազգային տոնի առթիվ` մայիսի 28-ին, հանրապետության նախագահը հայտարարությամբ հանդես կգա համաներման մասին»:
Երկուշաբթի օրը խորհրդարանի նիստում Հովիկ Աբրահամյանը համոզմունք էր հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված Ազգային ժողովի երեք պատգամավորների հետ կապված գործընթացները «ունենալու են դրական արդյունք»:
Խորհրդարանի նստաշրջանի օրակարգը հաստատելիս, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հարցրեց, թե ինչո՞ւ օրակարգում ընդգրկված չէ կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի կողմից ապրիլի 9-ից շրջանառության մեջ դրված նախագիծը` իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը վերականգնելու վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր. - «Մենք գործընթացներին հետեւում ենք: Ես համոզված եմ, որ այդ գործընթացները դրական են ընթանում եւ մենք ունենալու ենք դրական արդյունք: Ես նույնպես մտահոգ եմ, որ մեր երեք գործընկերների այդ գործընթացները ստանան դրական լուծում»
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` այս առումով լրացուցիչ պարզաբանումներ տալ, Ազգային ժողովի նախագահը արձագանքել էր, թե չի կարող բացել փակագծերը, հավելելով` «բայց դուք իմ խոսքին հավատացեք եւ վստահեք»:
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը: