Երեւանի ավագանու ընտրություններում չհաղթելու դեպքում, «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա իր ներկայիս պաշտոնում եւ կշարունակի գլխավորել կուսակցության խմբակցությունը Ազգային ժողովում։
«Ես կարծում եմ, որ կուսակցությունը որոշում կկայացնի, եւ նպատակահարմար չի գտնի, որ ես մնամ՝ ավագանի աշխատեմ», - լրագրեղներին այսօր փոխանցեց Բիշարյանը։
Հեղինե Բիշարյանը դրական է գնահատում իրենց քարոզարշավը եւ գտնում, որ այն «բավական լավ» է ընթանում։ Թեկնածուի խոսքով իրենք, տարբեր ձեւաչափերով, ավելի քան 200 հանդիպում են անցկացրել ընտրողների հետ։
«Գրեթե բոլոր համայնքներում մեր հանդիպումների ժամանակ երեւանցիները բարձրացնում են առաջին հերթին սոցիալական խնդիրներ՝ կապված իրենց աշխատատեղերի եւ աշխատանքի հետ, բարձրացնում են բակային, բազմաբնակարան շենքերի խնդիրները», - հաղորդեց ՕԵԿ-ի փոխնախագահը։
Որպեսզի իր նախընտրական ծրագիրը մրցակից տղամարդկանց ծրագրերից տարբեր լինի, Հեղինե Բիշարյանն առաջարկում է. - «Բոլոր բազմաբնակարան հարթ շենքերի տանիքներում կառուցենք այգիներ, տնկենք ծառեր եւ ստեղծենք գեղեցիկ, փոքրիկ այգիներ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար»։
Ընտրություններում հաղթելու դեպքում, «Օրինաց երկիրը» խոստանում է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կհաղթահարեն սահմանված շեմը։ Հեղինե Բիշարյանը վստահ է, որ ինքը կհաղթի այս ընտրություններում եւ կդառնա քաղաքապետ։