Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիեն հանդիպումներ է ունեցել Անկարայում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Անկարայում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Գյուրջան Թյուրօղլիի եւ փոխարտգործնախարար Էրթուղրուլ Ափաքանի հետ:

Հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ - թուրքական հարաբերությունները նորմալացնելու եւ տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները` հասունացել է տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր կողմերի դիրքորոշումները ճշտելու անհրաժեշտությունը, եւ դա է ֆրանսիացի դիվանագետի այցելության նպատակը:

«Զաման»-ը մեջբերում է Բեռնար Ֆասիեի խոսքերը, որ նա ասել է Բաքվում. - «Հայ - ադրբեջանական հակամարտությունը չպետք է խոչընդոտի հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմանը, դրանք տարբեր եւ զուգահեռ գործընթացներ են»:

2004 թվականից` Մինսկի խմբում համանախագահ նշանակվելուց ի վեր, սա Ֆասիեի առաջին այցն է Թուրքիա:

Մինչ Թուրքիա մեկնելը Ֆասիեն այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG