Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը սկսեցին զինաթափման հարցով բանակցությունները


Այսօր Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պաշտոնյաների բանակցությունները, որոնց նպատակն է «սառը պատերազմի» ժամանակաշրջանում կնքված եւ այս տարվա վերջին ավարտվող պայմանագրի փոխարինումը նորով:

1991 թվականին կնքված պայմանագիրը երկու երկրներին կոչ է անում կրճատել միջուկային սպառազինությունները: Նոր պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնության են եկել այս տարվա ապրիլին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում մշակվելիք առաջարկները կքննարկվեն Բարաք Օբամայի` հուլիսի սկզբին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG