Մատչելիության հղումներ

Հայաստանը «Եվրատեսիլի» 10-րդ հորիզոնականում է


Ավարտվեց «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը, որը շատերի` այդ թվում եւ Հայաստանցիներիս հույսերն ի դերեւ հանեց. Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերը գրավեցին ընդամենը տասներորդ հորիզոնականը, այնինչ` նրանցից սպասելիքներն ու ակնկալիքներն իրոք շատ իրական էին, քանի որ երգչուհիները ձայնային եւ կատարողական հրաշալի տվյալներ ունեն։

Արդեն առաջին կիսաեզրափակիչից հետո ստացած տպավորությունը, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չէր քույրերի համար (նրանց հագուստներից, դիմահարդարանքից, թեթեւ մեղադայնությամբ երգի համար պարային բավական տարօրինակ ագրեսիվ կատարումից եւ այլն) եւ պարզ էր, որ այս տարի քույրերի համար բավական բարդ է լինելու հաղթահարել առավել բարձր հորիզոնականները, քանի որ թե առաջին կիսաեզրափակիչին, թե երկրորդին, եւ առավել եւս «Եվրատեսիլ 2009» մրցույթի եզրափակիչ օրը հրաշալի երգեր ու կատարումներ հնչեցին:

Անձամբ ինձ համար երգերից լավագույնը Իսրայելի ներկայացրած There Must Be Another Way երգն էր, որի կատարումը երկու սքանչելի աղջիկների` հրեուհի Աչինոամ Նինիի եւ արաբուհի Միրա Ավադի կողմից անչափ հուզիչ էր: Հրաշալի երգ` հրաշալի կատարմաբ ներկայացրել էին նաեւ Մեծ Բրիտանիան եւ, իհարկե, Նորվեգիան, որի ներկյացուցիչն իր հեքիաթային պարզ ու ջինջ երգով այնպես գերեց եվրոպացիների սրտերը, որ արդարացիորեն արժանացավ առաջին մրցանակին։

Գուցե իսկապես ժամանակն է, որ հաջորդ տարի արդեն Հայաստանը փոխի ոչ միայն «Եվրատեսիլի» հերթական մրցույթին ներկայացող իր երգի ու երգիչների ազգային – արեւելյան ոճը` դրանից բխող բոլոր հանգամանքներով, այլեւ առհասարակ մոտեցումը` թե երգի, թե երգիչների ընտրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG