Մատչելիության հղումներ

Վաղը կկայանա Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված համերգը


«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնի շրջանակներում վաղն ազգային պատկերասրահի որմնանկարի դահլիճում կկայանա Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

Ծրագրում կհնչեն ոչ միայն Մանսուրյանի հայտնի կամերային ստեղծագորությունները, այլեւ բոլորովին նոր գործեր, որոնք առհասարակ առաջին անգամ են հնչելու:

Այսօր փառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը ափսոսանք հայտնեց, որ չի հասցրել շատ բան անել` «որովհետեւ մեզանում արվեստագետին եւ նրան հատկացված ժամանակը խնայելու կուլտուրա չկա»:

«Ամեն ինչ ավելի հստակ կլիներ, եթե կայացած պետականություն ունենայինք», - ասաց մաեստրոն:

Պատասխանելով ստեղծագործական միությունների վերաբերյալ հարցին, Մանսուրյանը ասաց. - «Միությունների գոյություն ինձ համար պայմանական եւ անհասկանալի բան է: Երբ որ չկա տերը` այդ միություն ստեղծողը, այդ միությունն ինչո՞ւ է ապրում: Այստեղ կան երաժիշտներ, արդեն մի սերունդ կա, որը ոչ էլ ցանկություն ունի դառնալ կոմպոզիտորների միության անդամ»:

Առհասարակ արվեստագետի համար, մաեստրոյի համոզմամբ, ինքն իրեն անդավաճան ապրել է. - «Ես չեմ կարող ասել` ուժեղ մարդ եմ, բայց այն որոշումները, որ ես կայացրել եմ, դրանք միշտ հաղթել են ինձ. ես ենթարկվել եմ իմ որոշումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG