Մատչելիության հղումներ

Լրագրողը տուգանվեց «անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու համար


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Չորրրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին տուգանել է 350 հազար դրամով` 2008 թվականի օգօստոսի 6-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատարանի նկատմամբ «անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վեզիրյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ասաց, որ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում:

«Գործում հենց առկա ապացույցները հերքում են մեղադրողի բոլոր հիմնավորումները եւ ապացուցում իմ պաշտպանյալի արդարացի լինելը: Վերջին հաշվով լրագրողը դատական նիստի էր ներկայացել 2008 թվականի օգոստոսի 6-ին` լուսաբանելու այդ դատական նիստը, իր մասնագիտական աշխատանքը կատարելու նպատակ է հետապնդել եւ թյուրիմացության արդյունք էր, որ նրան արգելանքի են վերցրել եւ այնուհետեւ քրեական գործ հարուցվել», - հայտարարեց Արսենյանը»:
XS
SM
MD
LG