Մատչելիության հղումներ

Իրանը սկսել է գազի առաքումը Հայաստան


Ըստ Tehran Times-ի հաղորդման` Իրանի գազ արտահանող ազգային ընկերության կառավարող տնօրեն Սեյեդ Ռեզա Կասաիզադեն հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Իրանը սկսել է գազ արտահանել դեպի Հայաստան:

Ըստ համաձայնագրի` մինչեւ 2010 թվականի վերջը Հայաստանը օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ է ստանալու Իրանից, իսկ 2011-ից` 4 միլիոն խորանարդ մետր:

Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Հայաստանը «կվճարի» 3 կիլովատտ/ժամ էլեկտաէներգիայով:

Դեռեւս 2004 թվականի մայիսին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը գազի դիմաց էլեկտաէներգիա է առաքելու Իրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG