«Հրապարակ»-ը գրում է. - «Որքան ընտրությունները մոտենում են, այնքան կրքերը շիկանում են: Նախօրեին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած ընդհարումը ցույց տվեց, որ ամեն ինչ շատ լուրջ է: Հանրապետականները որոշել են մայրաքաղաքում վերցնել իշխանությունը, իսկ ԲՀԿ-ն որոշել է չթողնել: Կյանքի ու մահվան պայքար է սպասվում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս անգամ պայքարը ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ է, այլ իշխանության եւ իշխանության: Կոալիցիոն գործընկերները սկսել են իրար ուտել: Մի կողմից` ԲՀԿ նախագահն այցելում է Սերժ Սարգսյանին եւ արտաքուստ իր հպատակությունը ցույց տալիս: Մյուս կողմից` շարքային ԲՀԿ-ականները ծեծի են ենթարկում եւ իրենց հպատակեցնում շարքային հանրապետականներին: Ով` ում, ահա օրվա հարցը»:
«Չորրորդ իշխանություն»-ը նույնպես անդրադարձել է քաղաքապետի ընտրություններին: Թերթը գրում է. - «Անկախ նրանից, թե քաղաքական որ ուժը կհաղթի առաջիկա ընտրություններում, պարտավոր է լինելու Երեւանի կառավարումն իրականացնել օրենքի շրջանակներում: Հիմա եթե իշխանությունները հայտարարում են, թե ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանի եւ Երեւանի իշխանությունների միջեւ լուրջ առճակատում կսկսվի, դա կարող է երկու բացատրություն ունենալ: Առաջին. իշխանությունները Երեւանի կառավարման մասին այնպիսի ախմախ օրենք են գրել, որն ընդդիմության հաղթանակի դեպքում կաթվածահար կանի պետական կառավարման համակարգը: Երկրորդ. օրենքը նորմալ է, եւ եթե մայրաքաղաքի ու հանրապետության իշխանություններն օրենքով առաջնորդվեն, ոչ մի առճակատում էլ չի լինի, բայց քանի որ Սերժ Սարգսյանի իշխանությունն օրենքով չի առաջնորդվում, պրոբլեմներն անխուսափելի են: Երկրորդ տարբերակն ակնհայտորեն մոտ է ճշմարտությանը: Իսկ եթե խնդիրը ժողովրդին համատեղ թալանելն ու ավարը մեջմեջ անելն է, «համախոհներ» լինելը պարտադիր է: Դրա համար էլ, երբ իշխանություններն ասում են, որ «ընդդիմության հաղթանակի դեպքում հնարավոր չի լինի աշխատել նրանց հետ», դա միայն մի բան է նշանակում` նրանց համար պետություն ղեկավարելը մարդկանց թալանելն ու ավարը բաժանելն է»:
Lragir.am-ը մեկնաբանել է Իլհամ Ալիեւի հայտարարությունը. - «Ես գտնում եմ, որ հայ - թուրքական սահմանի բացման հարցն արդեն պատմություն է, որին անդրադարձ այլեւս չի լինի»: Մեկնաբանը իր հետեւությունն է անում. - «Այսինքն, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ էլ Հայաստանը պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ: Չի բացառվում նաեւ, որ որեւէ մեկի հայտարարությունն էլ փաստացի չի հակասում իրականությանը: Այսինքն, թե Թուրքիան է ճիշտ ասում, որ մինչեւ ադրբեջանական տարածքները չվերադարձվեն՝ չի բացի հայ - թուրքական սահմանը, թե Ալիեւն է ճիշտ ասում, որ սահմանի բացումը պատմություն է, թե Սերժ Սարգսյանն է ճիշտ ասում, որ նախապայմանները բացառվում են: Բանն այն է, որ չկա հայ - թուրքական բանակցության առարկայականության որեւէ երաշխիք, որեւէ հավաստիացում: Կա ապրիլի 22-ի հայտարարություն, որտեղ Հայաստանը, Թուրքիան եւ միջնորդ Շվեյցարիան խոսում են փոխադարձ գոհություն առաջացնող առաջընթացի եւ ճանապարհային քարտեզի մշակման մասին, սակայն այդ քարտեզի մանրամասները բացահայտված չեն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ քարտեզ, որպես այդպիսին, չկա էլ, իսկ ապրիլի 22-ի հայտարարության նպատակն էլ իսկապես ապրիլի 24-ն էր, ոչ ավելի»:
«Հայոց աշխարհ»-ի լրագրողը հարց է ուղղել Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին. - «Այսօր սեղանին դրված փաստաթուղթը Տեր-Պետրոսյանի հավանությանն արժանացած «փուլայինի» հետ համեմատելու դեպքում արդարացվա՞ծ է ՀՀՇ-ական թեզը, թե՞ նախագահ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ Տեր-Պետրոսյանը փորձում էր առաջ տանել 1997-ին»։ Պատասխան. - «Ոչ, պարզ պատճառով. եթե այսօր քննարկման առարկա է ԼՂՀ շրջակա տարածքների հարցը, ապա Տեր-Պետրոսյանի ժամանակ խնդրո առարկան ինքը՝ Ղարաբաղն էր։ Տարբերությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Արդեն նույնիսկ Ալիեւը չի ժխտում, որ պետք է լինի միջանցք Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ, եւ այլն։ Վերջապես Ղարաբաղին վերաբերող դիվանագիտական բառապաշարի մեջ, բացի տարածքային ամբողջականությունից, մտել են նաեւ ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները։ Սրանք, այնուամենայնիվ, դրական տեղաշարժեր են՝ չի կարելի դա ժխտել։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ակտիվանում է Թուրքիայի գործոնը տարածաշրջանում, բայց այսօրվա իրավիճակը նույնացնել Տեր-Պետրոսյանի ժամանակների հետ, իհարկե, արդարացված չեմ համարում»։
«Գոլոս Արմենիի»-ն ներկայացրել է Հայաստանի կառավարությունների կազմի հանրագումարը. - «Միայն ետպատերազմյան 15 տարիների ընթացքում Հայաստանում փոխվել է 9 վարչապետ, 17 պետնախարար, ֆինանսների եւ էկոնոմիկայի 11, առեւտրի եւ արդյունաբերության 7, գյուղատնտեսության 10, տրանսպորտի եւ կապի 10 նախարարներ: Ամբողջությամբ ետպատերազմական շրջանում այս կամ այն պատճառով հրաժարական է տվել շուրջ 140 նախարար: Հայկական իրականության ժողովրդավարության կորը վկայում է այն մասին, որ ամեն տարի Հայաստանում միջին հաշվով փոխվել է 9 նախարար: Ակնհայտ է, որ նման պայմաններում հնարավոր չէ խոսել զարգացման մի ինչ-որ ռազմավարական պլանի մասին: Ակնհայտ է եւ հակառակը` այս սարսափելի վիճակագրությունը ի սկզբանե նման պլանի բացակայության հետեւանք է»: