«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ պետությունը չափից դուրս մեծ ցանկություն է ունենում կարգավորել այս կամ այն ոլորտը, քաղաքակիրթ երկրներում տվյալ ոլորտի հիմնական խաղացողներն իրար հետ պայմանավորվում են եւ պետությանը դեմ են տալիս ինքնակարգավորման մեխանիզմներ` դրանով իսկ պաշտպանվելով հնարավոր ճնշումից: Նման մեխանիզմ աշխատում է, մասնավորապես, մամուլում. որպեսզի ցանկացած քաղաքացի, որն իրեն վիրավորված կամ զրպարտված է զգում, ամեն մի առիթով լրատվամիջոցին քարշ չտա դատարան, մի շարք ԶԼՄ-ներ ստեղծում են այդ քաղաքացիների բողոքներն ընդունող ու քննարկող կառույց, որի որոշումները շատ դեպքերում բավարարում են հրապարակումներից դժգոհ մարդկանց, եւ գործն այդպիսով դատարան չի հասնում»:
«Ազգ»-ի մեկնաբանը ներկայացնում է իր պատկերացումները ընտրապայքարի վերաբերյալ. - «Ինտրիգ դեռեւս չկա, ընտրարշավին մասնակցող գլխավոր ֆավորիտ կուսակցությունների ակտիվիստները շարունակում են «տիխարի» հավաքագրել իրենց «100 տոկոսանոց» ցուցակները, եւ չի բացառվում, որ հայ հնարամիտ ընտրողը, նյութական ակնկալիքով, մի երեք ցուցակում էլ «գրվի»` հետո կերեւա։ ՀՀԿ-ն խնդիր ունի թույլ չտալ ԲՀԿ-ին շատ տոկոս հավաքել. ինչպե՞ս է դա անելու` դեռեւս չի երեւում, քանի որ ԲՀԿ-ն ավելի շատ ֆինանսներ է ներդնում քարոզարշավում, բացի այդ՝ վարչական ռեսուրսի մի զգալի շերտ էլ նրան է ծառայեցված։ ԲՀԿ-ն անպայման ուզում է ապացուցել, որ ինքը հավասար եւ գուցե մի բան էլ ավելի գործընկեր է որպես հետեւանք ստանալով նաեւ բավարար լծակներ` պաշտոնների տեսքով։ ՀԱԿ-ը կարող է ինչ-որ պահի հույս ունենալ մի 25 տոկոսի, սակայն դա ամենաանհավանական ու հնարամիտ քարոզարշավի դեպքում միայն, ինչն առանց ֆինանսական ռեսուրսների հնարավոր չէ, իսկ որ վարձատրությամբ աշխատող կոնգրեսական նախընտրական ակտիվիստներից շատերը հիմա ԲՀԿ-ի համար են աշխատում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ ՀՅԴ-ն դեռ պետք է ավելացնի ընդդիմադիր քարոզչության չափաբաժինը, եթե ուզում է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներից ստանալ։ Իսկ ամենադժվարն ՕԵԿ-ի գործն է լինելու, որը, անգամ Կարապետիչի եթերից է զգացվում, մի նոր մրցակից ունի` Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն»։
Երեկ Ավանում խուլիգանների հարձակման վերաբերյալ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Վերջին հաշվով, այդ ակցիաները որեւէ գործնական օգուտ տալ չեն կարող, որովհետեւ ընդդիմության համակիրները, այսպես թե այնպես, իրենց ձայնը տալու են Հայ ազգային կոնգրեսին՝ անկախ նրանից, կմասնակցե՞ն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, թե՞ ոչ։ Իսկ «չեզոք» ընտրազանգվածը, տեսնելով, որ մի կողմում քաղաքական ուժ է, իսկ մյուս կողմում՝ քուչի խուլիգաններ, կամաց-կամաց հակվելու է դեպի ընդդիմությունը։ Ընդ որում, «քուչի խուլիգաններ» արտահայտության մեջ բացարձակապես չափազանցություն չկա։ Արդեն իսկ հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունները հույս են դրել միմիայն ընտրակեղծիքների վրա։ Այդ մասին են վկայում ե՜ւ «100 տոկոսանոց» ցուցակները, ե՜ւ ընտրողների թվի «գեաճը», ե՜ւ վարչական լծակների կիրառումը, ե՜ւ թաղային մանր խուլիգանների աննախադեպ աշխուժացումը»։
Անդրադառնալով Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման հետաքննությանը՝ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայրենի իրավապահներին չես նախանձի։ Չնախանձելու բազում այլ պատճառներին օրերս մեկն էլ ավելացավ. հանցագործները Հայաստանում արդեն գործածում են այնպիսի փամփուշտներ, որոնց պարկուճները որոշ ժամանակ անց ինքնաբերաբար գոլորշիանում են։ Ոստիկանությունը, սակայն, սկզբում լռում էր պարկուճի մասին, իսկ հետո պարզապես հայտարարեց, թե տեղազննությամբ ոչ մի պարկուճ էլ չի հայտնաբերվել։ Իսկ ի՞նչ է եղել այդ կարեւոր հանցանշանը։ Պարզ է՝ գոլորշիացել է։ Ինքնալիկվիդացվել է, այսպես ասած։ Վերջին հաշվով, սա առաջին նման եղելությունը չէ։ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակումից հետո էլ նույնանման մի բան եղավ։ Ինչպես հայտնի է, այդ հարձակումը կատարվել էր 2008թ. նոյեմբերի 17-ին։ Իսկ մի շարք առարկաներ, դեպքի վայրում ոստիկանների աշխատելուց մոտ 6 ժամ հետո, հայտնաբերել էր Էդիկ Բաղդասարյանի որդին։ Ըստ որում, եթե նկատի ունենանք, որ նման մոտեցում է դրսեւորվել քիչ թե շատ աղմկահարույց հանցագործությունների պարագայում, ապա ահավոր է պատկերացնելն անգամ, թե որքան բացթողումներ են կատարվում, այսպես ասած, «շարքային գործերի» քննության ժամանակ»։
«Առավոտ»-ի հետ զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը. - «Հայ-թուրքական հարաբերություններում եւս նույն գաղտագողությունն է: Հնարավոր չէ ժողովուրդներին գաղտագողի հաշտեցնել։ Այս հարցում եւս մենք այսօր միահամուռ պիտի պահանջենք հրապարակել ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել նաեւ պայմանավորվածությունների մանրամասները»։ Հարցրին, թե ինչ հարց կտար ՀՀ նախագահին, Բաղդասարյանը պատասխանել է. - «ՀՀ նախագահին հարց չունեմ տալու։ Ես հարց ունեմ տալու Լեռնային Ղարաբաղի նախագահին։ Արցախյան խորհրդարանն էլ ճիշտ կաներ, որ հրավիրեր ԼՂ նախագահին եւ նրանից իմանար ղարաբաղյան կարգավորման մանրամասները։ Ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ չէ, մենք իշխանություն ունե՞նք, թե՞ չէ։ Եվ ինչքա՞ն կարելի է պատասխանատվությունը միայն Հայաստանի իշխանության վրա բարդել»։
«Տարեգիր»-ը խմբագրականում գրում է. - «Միայն Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին, Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին եւ հայ քաղաքական մտքի այս կարկառունների հետնորդներին կարող է թվալ, թե աշխարհի գրեթե բոլոր պետությունները, հայտարարելով, թե իրենք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հոգու խորքում մրմնջում են թութակի ջանասիրությամբ իրենց բարձրաձայնած ֆորմուլան. «Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»: Հետո՞ ինչ, որ չի եղել: Չի եղել՝ կլինի: Մինչեւ անցյալ դարի երկրորդ կեսն էլ Լուսնի վրա մարդ չէր եղել: Բայց եղավ, չէ՞: Մինչեւ վերջերս էլ, ի դեպ, Մեքսիկայում խոզի գրիպ չէր եղել: Հիմա, երբ օրումեջ հայտարարություններ են հնչում լուրջ առաջընթացի, նույն այդ տարածքային ամբողջականության, գրավված տարածքների եւ փախստականների վերադարձի մասին, երբ գլխապտույտ արագությամբ իրար են հաջորդում տարբեր ձեւաչափերով հանդիպումները՝ նախանշելով հանգուցալուծումը արդեն առաջիկա ամիսներին, ի՞նչը կարող է լավատեսության հիմք տալ մեզ»: