Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն «ավելի խորը անկում» է կանխատեսում


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ, այս տարի Հայաստանի տնտեսությունը 5 տոկոսի անկում կարձանագրի։ ԱՄՀ-ի՝ ավելի վաղ արված կանխատեսման համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվելու էր ընդամենը 1,5 տոկոսով։

Զեկույցի հեղինակները երկուշաբթի օրը նաեւ վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ռազմավարությանը։

ԱՄՀ-ի` Հայաստանում գտնվող պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսն այսօր նաեւ հայտարարեց, որ տարվա ընթացքում տրանսֆերտները եւ արտահանումը անկում են ապրելու` կապված պահանջարկի նվազման հետ։ Բյուջեի եկամուտները նույնպես նվազելու են։ Պետական պարտքը ավելանալու է, պարտքի կուտակման տեմպերը աճելու են։

Ըստ Լյուիսի, հիմնականում խիստ անկում է ապրելու շինարարության ոլորտը։ Նվազում է կանխատեսվում նաեւ հանքարդյունաբերության բնագավառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG