Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ վերջին քաղաքական իրադարձությունները «կարծես ընթանում են փոխհամաձայնության մթնոլորտում»: Նրա ձեւակերպմամբ` ընդդիմությունը շատ չի ճնշում, իշխանություններն էլ շատ չեն ընդդիմանում:
Իշխող կուսակցության փոխնախագահը չհամաձայնեց դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքին ընդառաջ իշխանությունները կատարում են ընդդիմության պահանջները, որպեսզի հետաձգվի «ջրբաժանի օրը»:
Զոհրաբյանը չհամաձայնեց նաեւ, թե իշխանությունները ուղղակիորեն ընդդիմության պահանջն են կատարում:
Օրինակ, մարտիմեկյան դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին նախագահ Սարգսյանի հանձնարարականի մասին նա ասաց. - «Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն է եւ երաշխավորն է Սահմանադրության: Այսինքն` առաջին հերթին ինքն է ցանկանում դա բացահայտել, որովհետեւ այսօր մեղադրանքը գնում է ուղիղ իր վրա»:
Իսկ հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում է արդեն շուրջ երեք տարի (որոնց ընթացքում նրա կարգադրությամբ ստեղծվեց ու լուծարվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը, զոհերից 9-ի հարազատները դիմեցին դատարաններ` բողոքարկելով Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործությունը, դատարանները հայցերը մերժեցին, իսկ իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչներ խոսում էին Մարտի 1-ի «էջը փակելու մասին») եւ հարցին, թե ինչու հիմա` խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, Սարգսյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի բացահայտման հարցը անձնապես իր համար շատ կարեւոր է, Զոհրաբյանը արձագանքեց. - «Քննությունը միշտ գնացել է: Սա հո նախընտրական կամպանիա չէ՞, որ բերենք ինչ-որ PR օգտագործենք… Նույնիսկ ամոթալի է մտածել, որ կարելի է պահել այդ գործը, կոծկել, բերել ընտրություններից առաջ բացահայտել ու ասել` տեսեք ինչ լավ է, որ մենք կարողացանք»:
Իսկ հարցին, թե հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը համաձայնության գալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` փորձում են Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա` վերջինիս հնարավոր վերադարձը կանխելու համար, Զոհրաբյանը արձագանքեց. - «Այդպիսի պայմանավորվածություն չկա… Ես անգամ չգիտեմ` Քոչարյանը պատրաստվո՞ւմ է ապագա ընրություններին մասնակցել: Այդպիսի բան չկա, որ Մարտի 1-ը բերել-բարդել Քոչարյանի վրա: Ես էլ, ասենք, Ազգային ժողովում եղել եմ, այդ որոշումը կայացրել եմ, այդ կոճակը սեղմել եմ, որպեսզի արտակարգ դրություն ստեղծվի…»:
Մարտի 1-ը բացահայտելու` Սերժ Սարգսյանի հանձնարարականի վերաբերյալ Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ընդգծեց, որ ՀՅԴ-ն դեռ 2009-ի աշնանը, համաձայն չլինելով Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, հատուկ կարծիք էր կցել, որտեղ նշված էր մարտիմեկյան սպանությունների հանգամանքների բացահայտման անհրաժեշտությունը:
«Ճիշտ կլիներ այն ժամանակ ավելի խիստ դրվեր հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահբազյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նախագահի հանձնարարականը առավելապես պայմանավորեց միջազգային կազմակերպությունների վերջին զեկույցներում ամրագրված պահանջներով:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են ուղղակի առայժմ իմիտացիայի մակարդակով անդրադառնալ այս գործերին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կանխելու մասին կարծիքների վերաբերյալ Սաֆարյանը ասաց. - «Կարող է լինել այդպիսի խնդիր, բայց ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը այս պահին նման մարտահրավեր ունի: Ես կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հնարավորությունները շատ սահմանափակ են»: