Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Պաղեստինի անկախության կոչ է անում


Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդը, այսօր սկսելով իր այցը Իսրայել, Պաղեստինի անկախության կոչ է արել` դա համարելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծում:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ողջունելով Պապին, հայտարարել է, որ նրա այցը նպաստում է կրոնների միջեւ փոխըմբռնմանը եւ խաղաղության տարածմանը:

Սա Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի առաջին այցն է Իսրայել:

Վատիկանը սատարում է պաղեստինյան պետության ստեղծումը, ինչը Իսրայելի հետ հարաբերություններում որոշակի լարվածության պատճառ է դարձել:

Պապի քառօրյա այցի հիմնական նպատակն է ուխտագնացությունը Հիսուս Քրիստոսի կյանքին առնչվող սուրբ վայրեր, սակայն նա նախատեսում է այցելել նաեւ հրեական եւ մահմեդական սրբավայրեր:

Բենեդիկտոս տասնվեցերորդը այսօր Երուսաղեմում այցելելու է Հոլոքոսթի զոհերի «Յադ Վաշեմ» հուշահամալիր, իսկ վաղը նախատեսված է նրա այցը պաղեստինցի փախստականների` Բեթղեհեմի մոտ գտնվող ճամբար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG