«Որոշվել է, առաջինը, շարունակել բանակցային գործընթացը երկու արտգործնախարարությունների միջեւ, եւ երկրորդը` այդ գործընթացը պիտի ընթանա առանց որեւիցե նախապայմանի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների, ըստ Սաֆրաստյանի, դիվանագիտական մեծ հաջողություն է Հայաստանի համար. - «Մենք փաստում են, որ այն քաղաքական գիծը, որը մշակվել էր Թուրքիայի նկատմամբ Հայաստանում վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում, այսինքն` հարաբերությունների նորմալացում առանց նախապայմանների, ընդունում է գտնում ե’ւ աշխարհում, ե’ւ Թուրքիայի կողմից: Դա մեզ համար, իհարկե, դիվանագիտական մեծ հաջողություն է»:
Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով` «եթե Թուրքիան շարունակի հավատարիմ մնալ իր կնքած նախնական պայմանավորվածություններին, մասնավորապես` «ճանապարհային քարտեզին», եւ իսկապես հրաժարվի նախապայմաններից, նշանակում է` Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիվանագիտության մեջ կարեւոր փոփոխություն է տեղի ունենում. դա նշանակում է, որ Թուրքիան հրաժարվում է իր արտաքին քաղաքականության սկզբունքային դրույթներից մեկից»:
Ապրիլի վերջին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզը», ըստ Սաֆրաստյանի, չի հրապարակվում, քանի որ չհրապարակելու համաձայնություն է եղել կողմերի միջեւ:
«Իհարկե, ես կնախընտրեի, որ մենք արդեն ծանոթանայինք այդ «ճանապարհային քարտեզին», որ իմանայինք` իսկապես ինչ է այնտեղ գրված», - նշեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
Թե ինչ ուղղությամբ կզարգանա բանակցային գործընթացը` դժվար է ասել, սա լինելու է հայ - թուրքական դիվանագիտական պայքար, - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը եւ հույս հայտնեց, որ «մեր դիվանագիտությունը անհրաժեշտ հմտությունները արդեն ձեռք է բերել, անհրաժեշտ փորձը ձեռք է բերել, որ կարողանա դիմակայել թուրքական դիվանագիտությանը»: