Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, եւ այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների եւ քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի ու մարդատյացության դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար կառուցելու խաղաղ ու ավելի լավ ապագա», - ասված է, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: - «Տասնյոթ տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաեւ զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքը»:
«Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր», - իր ուղերձում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք եւ այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչեւ Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի», - ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:
«Մենք տոնում ենք հաղթանակը ֆաշիզմի եւ բռնության դեմ, տոնում ենք հաղթանակը Շուշիի ազատագրության: Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ եւ ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում եւ Շուշիի ազատագրման պայքարում` դրսեւորելով ռազմավարական տաղանդ ու արիություն», - իր ուղերձում գրում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: