«Ես, օրինակ, պատրաստ եմ, որպես ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ, վայր դնել իմ լիազորությունները, [որպեսզի] «Ժառանգություն»-ը ստանձնի», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մինասյանը: - «Շատ ավելի լավ կլինի, որ խորհրդարանական ընդդիմությունը այս ուղղությամբ միացյալ հանդես գա»:
Ինչ վերաբերում է մինչեւ կոալիցիայից դուրս գալը Դաշնակցության ներկայացուցիչների՝ գործադիրում զբաղեցրած պաշտոններին, ապա, նրա խոսքով՝ այդ տասնյակից ավելի պաշտոններից հրաժարվելու մասին դիմումները ներկայացված են:
«Մենք ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր, ապա վաղը հրաժարականները ընդունված կլինեն, եւ զուգահեռաբար կնշանակվեն կառավարության նոր անդամները», - ասաց նա՝ հավելելով, որ ուշացման պատճառը «հավանաբար այն է, որ դեռեւս չեն քննարկել-ավարտել համապատասխան թեկնածուների հարցը»:
Նախընտրական շրջանում, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը չի միավորվի որեւէ քաղաքական ուժի հետ. - «Մենք չենք հանի մեր թեկնածությունը՝ որեւէ այլ ուժի միանալու հետ կապված: Մենք գնում ենք միչեւ ընտրություններ՝ մեր առանձին թիմով»:
Դաշնակցության հաղթանակի դեպքում, նրա խոսքով, քաղաքապետական իշխանության եւ բյուջեի վերահսկողությունը վերապահվելու է ընդդիմադիր ուժերին:
«Դրանք կարող են լինել թե՜ կոալիցիայի ներսից, թե՜ կոալիցիայից դուրս», - ասաց Մինասյանը՝ պարզաբանելով. - «Նրանք, ովքեր չեն միանա մեզ մեր ծրագրերի իրականացման ընթացքում, թող լինեն մեզ վերահսկողը»: