Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ժամը 14:00-ին փորձել են մտնել Ազգային ժողովի տարածք` իրենց խմբին հատկացված սենյակում աշխատելու, սակայն անցագրային կետի պատասխանատու ենթասպա Հովհաննես Հակոբյանը թույլ չի տվել` հիմնավորելով, որ Պետական պահպանության ծառայության վաշտի հրամանատար Հովհաննես Քոչարյանի հրամանով Փաստահավաք խմբի անդամների մուտքը երկու շաբաթով արգելված է:
Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մայիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ իր ղեկավարած խմբի գործունեությունը նախորդ օրը կայացրած որոշման համաձայն ժամանակավորապես կասեցվել է` «ամսի 4-ից ամսի 18-ը»: «Ամսի 18-ին, մեր որոշման համաձայն, մենք անելու ենք հերթական նիստը», - ասել էր նա:
Պատճառն այն է, որ խմբի հինգ անդամներից երեքը երկու շաբաթով արձակուրդ են գնացել:
Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, սակայն, Փաստահավաք խմբի գործունեությունը միայն նիստեր անցկացնելով չի սահմանափակվում. - «Միայն նիստերով հնարավոր չէ փաստահավաք գործունեությամբ զբաղվել: Խմբին դիմում են բազմաթիվ մարդիկ, առավել եւս` ինչքան ես նկատում եմ, վերջին 10-15 օրվա ընթացքում` մի քիչ ավելի շատ, գուցե վստահության էլեմենտն է ավելացել ինչ-ինչ պատճառներով: Ամեն դեպքում, կասեցնել մյուս երկուսի հնարավոր գործունեությունը` դա ես համարում եմ անթույլատրելի»:
«Ինչո՞ւ եմ կարծում, որ կասեցվեց. որովհետեւ խմբում էլ մենք մեր կարծիքը ասել ենք, որ մենք գալու ենք աշխատանքի, անկախ նրանից` մեր երեք գործընկերները կգան, թե չեն գա, մենք գալու ենք եւ շարունակելու ենք աշխատել եւ սպասելու ենք իրենց վերադարձին», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը` պարզաբանելով. - «Մինչեւ իրենց վերադարձը շատ հնարավոր էր, որ մենք երկուսով կարողանայինք թեկուզ մի չնչին բան ձեռք բերել, որը կօգներ մարտիմեկյան դեպքերի փաստահավաք գործունեության համար: Պարզվեց, որ դա էլ հնարավոր չէ»:
Վահե Ստեփանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Փաստահավաք խմբի գործունեության մասին հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` «խմբի աշխատանքը կազմակերպվում է ամենօրյա նիստերի միջոցով, նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի երեք անդամ»:
Պետական պահպանության ծառայության ներկայիս ղեկավարը Հայկ Հարությունյանն է, ով անցած տարվա հետընտրական իրադարձությունների ժամանակ Հայաստանի ոստիկանության պետն էր:
Վահե Ստեփանյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 4-ի նիստին, խմբի բոլոր անդամների մասնակցությամբ, մինչեւ մայիսի 18-ը գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունվել եւ կազմվել է արձանագրություն. - «Երեք հոգի քվեարկել է կողմ, եւ երկու հոգի՝ դեմ: Դա նշանակում է, որ որոշումը ընդունվել է»:
Հանրապետության նախագահի կարգադրության համաձայն, խմբի որոշումները ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Բայց խմբի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ դրույթ կարգադրության մեջ չկա:
Անդրանիկ Քոչարյանը այս կապակցությամբ ասաց. - «Փաստահավաք խմբի գործունեությունը չի կարող կասեցվել Փաստահավաք խմբի անդամների՝ արձակուրդ գնալու անհեթեթ որոշմամբ: Նախագահի կարգադրության մեջ հստակ նշված է, թե որ պարագաներում կարող է կասեցվել Փաստահավաք խմբի գործունեությունը. երբ խմբի երեք անդամները դուրս են գալիս Փաստահավաք խմբից, կամ Փաստահավաք խումբը ներկայացնում է իր վերջնական զեկույցը Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին»:
«Մենք ունենք նաեւ աշխատանքային պայմանագիր՝ կնքած նախագահի աշխատակազմի հետ, որտեղ նման վիճակ նկարագրված չէ, գոյություն չունի», - հավելեց Քոչարյանը:
Այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը - «Ակնհայտ է, որ Փաստահավաք խմբի շուրջ արտառոց բաներ տեղի են ունենում: Կան նաեւ խնդիրներ, որոնց մասին ես այս պահին չեմ ուզում բարձրաձայնել. շատ ավելի հետաքրքիր փաստեր ունենք: Եվ այն բանից հետո, երբ իշխանությունները նոր քայլերի կգնան, դրանք կհրապարակվեն»: