«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին բավականին բուռն գործընթացներ են ծավալվում Հարավային Կովկասում ու նրա շուրջ: Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների ապաշրջափակման դեռեւս չիրացված հնարավորությունը շղթայական ռեակցիա է առաջացրել Հարավային Կովկասի բոլոր երկրներում եւ ինչու չէ` նաեւ տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում: Անհանգստություն է նկատվում Բաքվում, Թբիլիսիում, Երեւանում, նաեւ` Լեռնային Ղարաբաղում: Բոլորը սպասում են ինչ-որ լուծումների, այն պարագայում, երբ դրանց առիթը դարձած հայ - թուրքական երկխոսությունը դեռեւս որեւէ լուծում չի արձանագրել»: Եվ վերջում, ամփոփելով թեման, մեկնաբանը եզրահանգում է. - «Հայ - թուրքական երկխոսության ծավալման ու խորացման գործընթացքում հայկական կողմի հնարավոր առաջընթացի գնահատման միակ չափորոշիչը Լեռնային Ղարաբաղում ներկայումս գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումն ու երկարաձգումն է, քանզի առանց ղարաբաղյան թիկունքի վրա հենվելու Հայաստանը տեսանելի հեռանկարում չի կարող դիմանալ իրեն սեղմող թուրք - ադրբեջանական աքցանի ճնշմանը»:
«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Թվում էր, թե Դաշնակցության՝ ընդդիմություն դառնալուն հետեւած գործադիր իշխանության կադրային փոխատեղումները որեւէ կերպ չպետք է անդրադառնային նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատանքի կամ կոնկրետ պետական մարմնի կողմից կառավարվող բնագավառի վրա: Մինչդեռ, հայրենական կադրային քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ նախարար ով ասես կարող է աշխատել: Միայն թե ունենա անցումային կուսակցական տոմս: Սակայն, եթե նախարարների հետ կապված, թերեւս, ամեն ինչ հասկանալի է, ապա նույնը չի կարելի ասել փոխնախարարների մասին: Ընդունված է համարել, որ հենց նրանց շնորհիվ են փոխհատուցվում իրենց ղեկավարների թերությունները: Իբր՝ տեղակալները աշխատանքային ձիուկներն են, որոնք էլ իրականացնում են այն գործը, ինչին իրենց նախարարները ունակ չեն: Իրականում, պրոբլեմ կա Հայաստանում գոյություն ունեցող գործադիր իշխանության ձեւավորման մեջ, եւ, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերի աղքատ կադրային ռեսուրսի մեջ»:
Դաշնակցության ցուցակով ավագանու թեկնածուների երկրորդ համար, իրանահայ Ալբերտ Աճեմյանը «Առավոտ»-ում մեկնաբանում է ներկա ընտրությունների չորս առանձնահատկությունները. - «Առաջինը՝ քաղաքապետի ընտրության այս գործընթացը ինքնին ստեղծում է Հայաստանի իշխանական կարգի մեջ ինքնակառավարման ապակենտրոնացյալ մի նոր դրվածք: Երկրորդը՝ 65 հոգանոց այս ավագանին հակակշռելու մի մեխանիզն է առաջացնում ղեկավարման գործընթացում: Այսինքն՝ միանձնյա ղեկավար քաղաքապետը, որ անցյալում հաշվետու էր միայն նրան, ով իրեն նշանակել էր, այժմ հաշվետու է լինելու նաեւ ավագանուն, որն ընտրված է ժողովրդի կողմից: Երրորդ առավելությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրությունն է: Սա արգելում է թաղային հեղինակությունների մուտքը, որոնք իրենց նյութական եւ այլեւայլ լծակներով դառնում էին ժողովրդի ղեկավարները: Իսկ ամենից հետաքրքիրն ու կարեւորը չորրորդ մոտեցումն է. այն սփյուռքահայը, որն ապրում է, հաստատված է Երեւանում, ունի երեք տարվա հաշվառում, կարող է մասնակից լինել այս ընտրություններին»:
Ընտրությունների մասին իր տեսակետն է ներկայացրել նաեւ «Չորրորդ իշխանություն»-ը. – «Առաջիկա ընտրություններում ընդամենը երկու ինտրիգ կա: Առաջին, իշխանություննե՞րը կհաղթեն, թե՞ ընդդիմությունը: Երկրորդ, ո՞վ կհաղթի ներիշխանական պայքարում, Հանրապետակա՞նը, թե՞ «Բարգավաճ Հայաստանը»-ը: Վերջ, ուրիշ հարց չկա: Հետեւաբար՝ հասկանալի չէ, օրինակ, թե ինչու են այդ ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը: Ընդ որում, ՀՅԴ-ի դեպքում ընդհանրապես որեւէ բացատրություն գտնելն անհնար է: Եթե նրանք իշխանությունների հետ տարաձայնություններ ունեն միայն արտաքին քաղաքականության հարցերում, ինչո՞ւ են Երեւանի քաղաքապետի ընտրություններում հանդես գալիս որպես ընդդիմադիր: Լավ, Հանրապետական դեպքում ամեն ինչ պարզ է: Նրանց խոստումներին որեւէ մեկը չի հավատալու մի պարզ պատճառով. մի բան անող լինեին՝ տասը տարվա ընթացքում կանեին, ո՞վ էր խանգարում: Բայց Դաշնակցության դեպքում կեղծիքը բացահայտելը ավելի դժվար է, որովհետեւ նրանք ձեւացնելու են, թե Երեւանում իշխանության հասնելով, քաղաքը ղեկավարելու են ինչ-որ առանձնահատուկ, ազգային ձեւով»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Լեգիտիմության բացակայությունը արտաքին գործոնով հակակշռելը սկսում է «բարի ավանդույթ» դառնալ Հայաստանում: Բռնազավթում ես իշխանությունը, հետո սկսում պետությանդ շահերը կամ ազգային ինքնագիտակցության մաս կազմող արժեքները տանել Ստրասբուրգի «յառմռկա»… Քոչարյանը, ահա, այս յառմռկայում վաճառեց բանակցային սեղանի մոտ Ստեփանակերտի ունեցած տեղը, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը սկսեց բերել ապրանքային տեսքի՝ նաեւ սփյուռքում լեգիտիմություն ստանալու ակնկալիքով: Հետո իշխանությունը բռնազավթեց Սերժ Սարգսյանը եւ գնաց նույն՝ քոչարյանական ճանապարհով, այն տարբերությամբ, որ ավելի հեռուն գնաց: Առաջին գործը, որ արեց՝ ստորագրեց Մայնդորֆյան հռչակագիրը՝ մի գոլ, ոչինչ չասող փաստաթուղթ: Հայ ժողովուրդը հանգիստ շունչ քաշեց՝ մոռանալով, որ կարեւորը ոչ թե Մայնդորֆյան հռչակագրի տեքստի մեջ գրվածն է, այլ նրա տակ դրված ստորագրությունները, ավելի ճիշտ՝ Ստեփանակերտի ստորագրության բացակայությունը… Այսպիսով տեղի ունեցավ տրամաբանականը՝ Քոչարյանը վաճառեց բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի ունեցած տեղը, իսկ ՍերԺ Սարգսյանը փաստաթղթավորեց այդ վաճառքը»:
Ըստ «Կապիտալ»-ի, «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ասել է. - «Չնայած տարածաշրջանի մի շարք երկրներում ածխաջրածնային ռեսուրսների սեփական զգալի պաշարների առկայությանը՝ միջնաժամկետ ծրագրերով էլեկտրաէներգիայի նոր արտադրական հզորությունների գործարկումը Վրաստանում, Թուրքիայում եւ Իրանում ի վիճակի չէ ծածկելու էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկը»: «Ըստ Կարապետյանի», - շարունակում է թերթը, - «եթե հաշվի առնենք իրանական կողմի հետ բնական գազի ներկրման մասին կնքված պայմանագիրը, ապա Հայաստանի էներգահամակարգից առաքվող էլեկտրաէներգիայի գումարային ծավալները դեպի Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի էներգահամակարգեր կարող են կազմել տարեկան ավելի քան 6 մլրդ կՎտ/ժ»: