Դիմելով հանդիպմանը եկած մարդկանց՝ Գագիկ Բեգլարյանը կրկին հայտարարեց, որ պետք է ժողովրդի մեջ վերականգնվի հավատը տեղական իշխանությունների նկատմամբ:
«Ամպագոռգոռ բառեր չեմ ասում», - հայտարարեց քաղաքապետը՝ խոստանալով կատարել «մեծ աշխատանք», նույնիսկ անել խորհրդային տարիներին չարվածը:
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, ի դեպ, մատնանշված են գրեթե բոլոր բնագավառները` սկսած քաղաքի մաքրման խնդիրներից մինչեւ բնակչության սոցիալական ապահովության ու առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը, որը կարծես որեւէ կապ չունի քաղաքապետի պարտականությունների հետ։
Այնուհանդերձ, ՀՀԿ-ի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը բակային հանդիպումներին չի մասնակցում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց այն տպավորությանը, թե ծրագրում ընդգրկված որոշ դրույթներ ձեւական եւ հայեցակարգային են՝ մարդկանց համոզելու համար:
Դիտարկմանը, թե հարց է առաջանում՝ ինչո՞ւ տարիներ շարունակ իշխող կուսակցություն լինելով, ՀՀԿ-ն չի կարողացել լուծել այդ հարցերը, Շարմազանովը արձագանքեց. - «Մենք չենք վարում ջայլամի քաղաքականություն եւ չենք ասում, որ ինչը մենք ենք արել, ամենալավն է… Մենք ընդունում ենք, որ այս հինգ տարիների ընթացքում շատ լուրջ աշխատանք է կատարվել, բայց, այո, կան խնդիրներ: Մենք տեսնում ենք այդ խնդիրները, եւ մենք լի ենք [դրանք լուծելու] վճռականությամբ»:
Ծրագիրը խոստանում է «շարունակել օժանդակել կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցմանն ու շահագործմանը», նախատեսում է «ձեռք բերել աղբահան, փողոցները մաքրող եւ լվացող, ձնահավաք նոր մեքենաներ», «վերականգնել եւ ընդլայնել զբոսայգիները, այգիներն ու պուրակները»:
Հանրապետականը որոշել է խիստ պայքար ծավալել ապօրինի շինարարության, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղման դեմ։
«Երեւանը ավանդույթների եւ ապագայի քաղաք» խորագրի ներքո հիշատակվում է, որ «քաղաքում միշտ իշխել է բարձր տրամադրությունը, մարդկային հարաբերությունները եղել են անկաշկանդ, բարի եւ անկեղծ»: Իշխող կուսակցությունը կարծում է, որ ժամանակն է համատեղ ջանքերով վերականգնել «հին եւ բարի ավանդույթները»:
Հարցին, թե ինչպես պետք է վերականգնվեն այդ ավանդույթները, արդյո՞ք գործող քաղաքապետը այս պաշտոնում ընտրվելուց հետո վերջ կդնի քաղաքի կենտրոնական փողոցներից ընդդիմադիր ցուցարարներին բռնի ցրելու երեւույթներին, արդյո՞ք քաղաքում կապահովվի հավաքների եւ երթերի ազատության իրավունքը, Շարմազանովը պատասխանեց. - «Մեր կուսակցության համոզմունքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է պահպանվի ե՜ւ քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքը, խոսքի ազատությունը, ե՜ւ հասարակական կարգը»: