Մատչելիության հղումներ

Jethro Tull-ը համերգով հանդես կգա Երեւանում


Մայիսի 22-ին Մարզահամերգային համալիրում կկայանա բրիտանական լեգենդար Jethro Tull-ի համերգը՝ խմբի 2009-ի եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում:

Երեւանյան համերգի կազմակերպել է երկու տարի առաջ ստեղծված «Բիբլիոգրաֆուս» պրոդյուսերական ընկերությունը՝ վերջերս կառավարության հիմնադրած «Լույս» հիմնադրամի եւ «Ամերիա» բանկի հովանավորությամբ:

Խումբը Երեւան է ժամանելու մայիսի 20-ին՝ հիմնադիր ղեկավար Յան Անդերսոնի գլխավորությամբ:

1968 թվականին ստեղծված Jethro Tull խումբը թողարկել է մոտ 40 ալբոմ, վաճառել 60 միլիոնից ավելի ձայնասկավառակ: Վերջին տարիներին խումբը տարեկան 100 համերգ է տալիս իր հին եւ նոր երկրպագուների համար:

«Այս համերգը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Անդրկովկասի տարածքում, եւ մեր նպատակն է երաժշտական ճաշակ ձեւավորել հատկապես երիտասարդների շրջանում», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց «Բիբլիոգրաֆուս» ընկերության նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանը:

Իսկ ընկերության գործադիր տնօրեն Վարդան Գրիգորյանը հավելեց, որ երեւանյան համերգի ընթացքում կհնչեն լեգենդար խմբի «բոլոր տարիների ամենասիրված հիթերը»:

Համերգի տոմսերն արժեն 5000-30000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG