Ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության՝ «ստեղծված հանգամանքներից ելնելով` ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ/ԳՀԽ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր-2009» զորավարժություններին»:
«Համատեղ աղեղ – Համատեղ նիզակակիր 2009» զորախաղերը մեկնարկում են մայիսի 6-ին եւ տեւելու են մինչեւ հունիսի 1-ը:
Անցած ամիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խստորեն դատապարտել էր Վրաստանում զորավարժություններ անցկացնելու՝ ՆԱՏՕ-ի ծրագիրը։ Իսկ Հյուսիս-ատլանտյան դաշինքում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն ասել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին կոչ է արել հետաձգել կամ չեղյալ հայտարարել զորավարժությունները։
ՆԱՏՕ-ի խոսնակ Ռոբերտ Պեշելը, սակայն, ասել էր, թե «զորավարժությունների ժամկետը վերանայելու հարց օրակարգում չկա»։