«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավարը Հայաստանում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար դիմել էր մարտի 2-ին, իսկ օրերս ստացվել է մերժման պատասխանը` առանց հիմնավորման. միայն նշված է, որ «Օտարերկրացիների մասին» օրենքին համապատասխան` նա իրավունք ունի բողոքարկել մերժումը կամ մեկ տարի հետո կրկին փորձել:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող Աղավնի Սահակյանը, «ոչ մի պարզաբանում չկա, որ ասենք` այս բանի համար, այս կետով մերժվել է»:
«Եղբայր, դու կարող ես հանիրավի, ինչ ուզես` անես, ասես` մերժվել է, բայց չէ՞ որ դու վիրավորում ես մարդու արժանանապատվությունը: Հենց էդպես մերժում ես` ի՞նչը. դասակարգային թշնամի՞ է, հանցագո՞րծ է», - նշեց Սահակյանը` ամփոփելով. - «Ընդամենը քինախնդրություն է»:
2008 թվականի ամռանը կալանավայրից դուրս գալուց հետո Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմեց, նախ, Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով, որը մերժվեց երկրի նախագահի նոյեմբերի 18-ի հրամանագրով, այնուհետեւ դիմեց 10 տարվա կացության իրավունք ստանալու համար, որը եւս մերժվեց:
Այս պահին Լիբանանի քաղաքացի Սեֆիլյանը Հայաստանում կացության կարգավիճակ, փաստորեն, չունի, որովհետեւ ապրիլի 5-ին լրացել է նրա վիզայի քառամսյա ժամկետը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս ամենի նպատակը Հայաստանից իրեն վտարելն է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. - «Վտարման խոսակցություն եղել է իմ` բանտում գտնվելիս, ձերբակալման առաջին օրերին է այդպիսի խոսակցություն եղել եւ մինչեւ իմ դուրս գալու նախօրյակին է այդպիսի խոսակցություն եղել: Ինձ նաեւ սպառնացել են դուրս գալուց, որ «եթե դուրս գաս ու շարունակես քո այլախոհ կեցվածքը, մենք քեզ կվտարենք»: Այսինքն, ինձ համար զարմանալի բան չկա, շարունակվում է հալածանքը»:
«Նաեւ ասեմ, որ վիրավորանք էլ չկա, որովհետեւ վիրավորողները այս ռեժիմի պարագլուխներն են, ես կարծում եմ, որ նույնիսկ վիրավորվելու իրավունք չունեմ», - հավելեց Սեֆիլյանը:
Նրա հավաստմամբ` իշխանությունները վաղուց իրեն Հայաստանից վտարելու գործողություններ ձեռնարկած կլինեին, եթե «Օտարերկրացիների մասին» օրենքը չարգելեր խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցողների արտաքսումը: Բայց անկախ այդ ամենից` Շուշիի գումարտակի հրամանատարը վստահեցրեց, որ մտադիր չէ հեռանալ Հայաստանից:
Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել մեկ տարվա կացության իրավունք ստանալու` Սեֆիլյանի դիմումը, պատասխանեց. - «Օտարերկրացիների մասին» օրենքը գրում է, որ մեկնաբանություն կարող է չտրվել, թե ինչ հիմքերով է մերժվել»: