Արաբկիրի թաղապետարանի հարեւանությամբ գտնվող այգում անցկացված հանրահավաքում ելույթ ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Իր ելույթում ընդդիմության առաջնորդը հիշեցրեց, որ ինքը նույնպես արաբկիրցի է, եւ այն հրապարակը, որտեղ հավաքվել են, իր համար հարազատ վայր է, քանի որ այստեղ հավաքվել են նաեւ 1988-ին: Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ իր նպատակը այնպիսի Հայաստան ստեղծելն է, որտեղ ժողովուրդ կապրի առանց վախի:
Ելույթներ ունեցան նաեւ ընդդիմության այլ ղեկավար անդամներ: Իր ելույթում կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, նշեց, որ Երեւանը պետք է դառնա «օրինականության օազիս», եւ իրենց նպատակը հենց օրինականության հաստատումն է:
Երբ միջոցառման ավարտից հետո մասնակիցները, այդ թվում նաեւ Հայաստանի առաջին նախագահը, Կոմիտասի պողոտայով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն, բախում տեղի ունեցավ երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները պահանջում էին, որ երթի մասնակիցները քայլեն մայթով եւ ոչ թե փողոցի երթեւեկելի մասով: Միջադեպը քիչ անց հարթվեց: