Համերգների ծրագրում Վագների, Չայկովսկու, Մալերի, Շչեդրինի, ինչպես նաեւ Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններն են։
Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, ով 1981-1985 թվականներին ղեկավարել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ երեւանյան համերգներն անցնում են իր հիմնադրած մոսկովյան հանրահայտ «Զատկական փառատոնի» շրջանակում։
Նա ասաց նաեւ, որ Երեւանում կրկին հանդես գալը իր տարիների երազանքն էր, որովհետեւ այստեղ բազմաթիվ ընկերներ ունի. - «Եվ ոչ միայն Երեւանում. որտեղ հայեր կան, ես լավ բարեկամներ ունեմ»։
Գերգիեւը հպարտությամբ ասաց, որ երեկվա համերգին ներկա է եղել Սերգեյ Բաբայանը, իսկ այսօրվա համերգին իր հրավերով մասնակցելու է ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Վալերի Գերգիեւը ջերմությամբ հիշեց Երեւանում անցկացրած տարիները, որոնց ընթացքում կարողացել է իրականացնել ավելի քան 80 ծրագրեր։
«Ինձ համար դա հսկայական, կարեւորագույն ստեղծագործական եւ մարդկային փորձառություն է, որ պարզապես անփոխարինելի է», - ասաց աշխարհահռչակ երաժիշտը։
Վալերի Գերգիեւի հետ Հայաստան են ժամանել նաեւ բալետի լեգենդար պարուհի Մայա Պլեսեցկայան, մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, անվանի դաշնակահար Դենիս Մացուեւը։ Նրանց այսօր հյուրընկալել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում Վալերի Գերգիեւին հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար։