Ամերիկյան այս ընկերության վերլուծաբանները գտնում են, որ գործազրկության աճը եւ եկամուտների անկումը բնակչության մոտ արդեն այս գարնանն ու ամռանը կարող են հանգեցնել բողոքի ակցիաների։
«Եվրազիա գրուպ»-ի կանխատեսմամբ` բողոքի ակցիաները կարող են սկսվել Սիբիրում եւ Ուրալում ու հասնել Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա: Այս ամենի արդյունքում, ըստ ընկերության փորձագետների, հնարավոր է, որ աշնանը նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հեռանա Կրեմլից եւ նրան փոխարինի Ռուսաստանի ներկայիս վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդուհանդերձ, հենց իրենք` «Եվրազիա գրուպ»-ի փորձագետները այս սցենարի հավանականությունը գնահատել են 20 տոկոս:
Սոցիոլոգիական տեխնոլոգիաների եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Շինկովսկու կարծիքով՝ Ռուսաստանում ճգնաժամը դեռ չի հասել գագաթնակետին, մինչդեռ իշխանությունները մինչ օրս չեն մշակել այդ ճգնաժամի դեմ պայքարելու իրական ռազմավարություն։ Այս առումով, բողոքի լայնածավալ ակցիաների հավանականությունը այս ամռանը իսկապես բարձր է, այլ հարց է, որ վերոհիշյալ սցենարի երկրորդ մասը ռուսաստանցի փորձագետը քիչ հավանական է համարում, քանի որ, նրա կարծիքով, Մեդվեդեւը ինքնակամ իշխանսությունից չի հեռանա:
Այն, որ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ վստահել այսօրվա իշխանություններին` ի դեմս Մեդվեդեւ-Պուտին տանդեմի, վկայում են նաեւ «Լեւադա» կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները։ Եթե մարտին ռուսաստանցիների 71 տոկոսն էր աջակցում Մեդվեդեւին եւ դրական գնահատում նրա գործունեությունը, ապա ապրիլին այդ ռուսաստանցիների թիվը նվազել է 3 տոկոսով եւ կազմել 69 տոկոս։ Պուտինի վարկանիշը նույնպես նվազել է 2 տոկոսով` 78-ից հասնելով 76-ի։
«Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա հասարակության կարծիքը կարող է վտանգավոր լինի իշխանության համար, եթե իշխանություններից դժգոհների թիվը առնվազն երկու անգամ գերազանցի վստահողների թիվը», - ասում է «Լեւադա» կենտրոնի տնօրեն Լեւ Գուդկովը: