«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանը սպասում է Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 500 մլն դոլար կայունացնող վարկին։ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ կայունացնող վարկի ստացումը ենթադրվում է մայիսի վերջերին կամ հունիսի սկզբին: Թե՛ Հայաստանին, թե՛ Ղրղըզստանին և թե՛ Բելառուսին կամ Ուկրաինային վարկային միջոցների հատկացման կոնկրետ ժամկետները Կրեմլը պայմանավորում էր 2009թ. ճշգրտված պետբյուջեով։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «նոր» բյուջեն ստորագրեց ապրիլի 28-ին, և ընդամենը երկու օր անց Ղրղըզստանը ստացավ վարկը։ Ընթացող գործընթացները մի շարք հայ պաշտոնյաների ստիպել են հույսները չկապել Ռուսաստանի վարկի հետ։ Եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանը ինչ պայմաններով է միջոցները հատկացրել Ղրղըզստանին, և ինչ պայմաններով է Հայաստանը ստանալու վարկը, ապա չի բացառվում, որ միջոցներ հատկացնելու խոստումն այդպես էլ չկատարվի։ Նշենք, որ Ռուսաստանը Ղրղըզստանին խոստացել էր $2 մլրդ, եթե վերջինս Մանասի ռազմաբազան չտրամադրի ամերիկացիներին։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ վարկի ստացման դիմաց քաղաքական զիջումներ պատրաստ չէ կատարել: Դա նշանակում է, որ մենք ավելի «թանկ» վարկ ենք ստանալու»:
«168 Ժամ»-ում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր մեկնաբանություններով է հանդես եկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա գրում է. - «Սահմանի բացման խնդիրը պետք է դարձնել երկկողմ ճանապարհ: Ճիշտ է, սահմանը փակել է Թուրքիան, եւ Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Բայց քանի որ այսօր Թուրքիան սահմանի բացման խնդիրը դարձրել է մեզ համար խիստ վտանգավոր դարձած գործընթացում առեւտրի առարկա, հայկական կողմը պետք է հայտարարի, որ Թուրքիայի կողմից սահմանը բացելու համաձայնությունից հետո, ինքն էլ իր կողմից սահմանի բացման համաձայնություն կտա: Հայկական կողմը պետք է հստակ եւ հնարավորինս կարճ ժամկետային սահմանափակումներ դնի Թուրքիայի առաջ սահմանը բացելու հարցում, այլապես հայտարարի բանակցություններից դուրս գալու մասին: Եվ վերջապես, քանի որ գործընթացը, մեզանից անկախ, հայկական կողմի համար ոչ շահեկան հրապարակայնություն է ստացել, հայկական կողմը պետք է հնարավորինս արագ հրապարակայնացնի թե՜ ճանապարհային քարտեզի, թե՜ դրանից բխող բոլոր հնարավոր փաստաթղթերի բոլոր կետերը»:
«Չորրորդ իշխանություն»-ը համեմատում է Հայաստանի նախագահների քաղաքականությունը. - «Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Սերժ Սարգսյանը իսկապես աննախանձելի վիճակում է: Ռուսաստանում արդեն նրան բացահայտ անվստահությամբ են վերաբերվում, Հայաստանի ներսում նրա քաղաքականությունը դատապարտում են ե՜ւ ընդդիմությունը, ե՜ւ դաշնակները, ե՜ւ նույնիսկ Ղարաբաղն է պետական մակարդակով պատրաստվում «պատասխանատվության» ենթարկել նրան: Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը այդ օրը ընկել: Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, ինտելեկտով զիջում էր նրան, բարոյական որակներով գտնվում էր շատ ավելի ցածր մակարդակի վրա, բայց կառավարման տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ այսպիսի վիճակում չհայտնվեց: Ինչո՞ւ: Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի նախորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Քոչարյանը իշխանությունը զավթեց մի իրավիճակում, երբ Հայաստանը ոչ միայն հաղթել էր պատերազմում, այլեւ արդեն իսկ ամենադինամիկ զարգացող տնտեսությունն ու ամենամարտունակ բանակը ուներ... Իսկ ահա Սերժ Սարգսյանը վայելելու բան չունի: Նրա նախորդը Ռոբերտ Քոչարյանն էր»:
Lragir.am-ը քննարկում է քաղաքական հնարավոր զարգացումները. - «Այդ համապարփակ լճացումը խախտելու հնարավորությունը թերեւս մայիսի 2-ին մեկնարկելիք նախընտրական արշավն է: Այդ արշավն իշխանությունն անկասկած վարելու է այնպես, ինչպես միշտ` ընդդիմության հանդեպ մանր-մունր անօրինականություններ, որոնք կուժգնանան իշխանության մտահոգությունների հետ ուղիղ համեմատական կարգով, վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակաշառք, իսկ ընտրության օրն էլ` ահաբեկումներ: Ինչ արշավ է վարելու Հայ Ազգային կոնգրեսը, կարծես թե դժվար է կանխագուշակել: Պարզ է, որ լինելու է քննադատություն իշխանությանը, սակայն լինելու են արդյոք այնպիսի քայլեր, որոնք գրեթե պասիվացած հասարակությանը կարող են կրկին հուշել, որ ինքը այս երկրում դերակատար կարող է լինել շատ կարեւոր հարցերում: Նախագահի ընտրության ժամանակ ընդդիմությունն իսկապես տպավորիչ, թեեւ ոչ ցցուն, բայց բավական զգայուն քայլերի շնորհիվ կարողացավ հասարակությանը հաղորդել սեփական արժանապատվության եւ երկրում սեփական դերի գիտակցում: Իհարկե, այդ հարցում ընդդիմությանը մեծապես “օգնեց” նաեւ իշխանությունը: Այսօր իշխանությունը կարծես թե զբաղված է, կամ ամբողջ ուժով ցույց է տալու, որ զբաղված է հայ-թուրքական բախտորոշ հարաբերությունը կարգավորելով, եւ Երեւանի ընտրությունը դիտարկում է որպես մի համայնքային խնդիր»:
Նույն խնդիրն է մեկնաբանում «Ժամանակ»-ը. - «Մի կողմից՝ նոր ու ազատական քայլերի պատրաստակամության դրսեւորումը, մյուս կողմից՝ կոպիտ ռեպրեսիաների շարունակումը առաջ են բերելու շատ էական հարց, որը կապված է իշխանության գործունեության հետ: Արդյո՞ք այս իշխանությունը պարտադրված է գնալու որոշակի ազատականությունների, թե՞ դա անելու է լիովին գիտակցելով կառավարման արդյունավետության համար դրանց անհրաժեշտությունը եւ ունենալով այդ փոփոխություններին գնալու ներքին ցանկություն: Բան այն է, որ եթե իշխանությունը չունի այդ ներքին ցանկությունը, եթե նա փոփոխությունների մասին խոսում է միմիայն միջազգային հանրությանը ցույց տալու համար, ապա պարզից էլ պարզ է, որ այդ դեպքում անկարելի է խոսել երկրում իրավիճակի էական փոփոխության մասին»: