Մատչելիության հղումներ

Արեւմուտքը քննադատում է Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պայմանագրերը


Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը անհանգստություն են հայտնել Ռուսաստանի` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջեւ ապրիլի 30-ին ստորագրված պայմանագրերի վերաբերյալ, պնդելով, որ այդ պայմանագրերը խախտում են ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի հրադադարի պայմանները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի փաստացի ղեկավարներ Սերգեյ Բաղապշն ու Էդուարդ Կոկոյտին ապրիլի 30-ին Կրեմլում պայմանագրեր են ստորագրել, որոնց համաձայն, ռուսական կողմը ստանձնում է Վրաստանի հետ այդ անջատողական տարածքների սահմանների պաշտպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG