«Օրինաչափ էին ոստիկանության գործողությունները», - հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց Հայկ Հարությունյանը, ով այժմ Պետական պահպանության ծառայության տնօրենն է: - «Ինչ-որ տեղ միգուցե ոչ կոշտ, ավելի մեղմ, բայց օրինաչափ։ Եվ ինչ եք կարծում, արդյո՞ք կարելի էր թույլ տալ, որ կրկնվեին այն տրադիցիաները. Ազգային ժողովի նախագահ աշխատասենյակում ծեծեն, կամ Հանրապետության այլ ղեկավարների վրա ձեռք բարձրացնեն»։
Նախկին ոստիկանապետը հաստատեց իր նախկին տեղակալների պնդումները, որ օպերատիվ գործողություններ կատարելու հրամաններ ինքն է տվել, բայց կրակելու հրաման որեւէ մեկը չի տվել. - «Դա պատերազմի դաշտ չէ, որ որեւէ հրամանատար հրաման տար՝ կրակել, եւ ամբողջ զորքը կրակի… Նման հրաման ոչ ոք չէր կարող տալ եւ չի էլ տրվել ո՜չ Հանրապետության նախագահի կողմից, ո՜չ էլ իմ կողմից»։
Նախ ասաց, թե ոստիկանության ընդամենը մեկ` 25 հոգուց բաղկացած խումբ է զինված եղել, այն էլ՝ օգտագործել են անգնդակ եւ լուսածիր փամփուշտներ՝ զուտ նախազգուշական նպատակներով:
«Եթե, պատկերացնու՞ւմ եք, հրաման լիներ կրակել՝ հազարավոր զոհեր կլինեին», - շարունակեց նա: - «Նման բան տեղի չի ունեցել, եւ ոստիկանները նպատակային կրակոցներ չեն արձակել»:
Այդ պահին, ի դեպ, Հարությունյանը մոռացել էր ե՜ւ դիպուկահարի, ե՜ւ հատուկ միջոցներ օգտագործած 4 սպաների մասին:
Հատուկ միջոց «Չերյոմուխա 7»-ի մասին նախ ասաց, թե դրանց պիտանելիության ժամկետն անցած էր, ուստի դրանք չէին կարող մարդկանց մահվան պատճառ դառնալ։ Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչի՞ արդյունքում հատուկ միջոցից երեք հոգի մահացավ, պատասխանեց բառացիորեն հետեւյալը. - «Եթե ուղղակի մոտ տարածությունից հատկապես կրակվեր դեպի մարդու ուղղությամբ, կարող էր վնասել նուրբ օրգանները մարդու: Դա ոչ մի կապ չունի «Չերյոմուխայի» հին կամ նոր լինելը: Ես այս պահին չեմ կարող հստակ ասել, թե ոնց է եղել»:
Հետո անմիջապես փորձեց արդարացնել ոստիկաններին ու ասաց, թե գուցե հրմշտոց, խառնաշփոթ իրավիճակ է եղել:
«Չնայած այդ ամեն ինչին, ես նորից եմ ուզում նշել, որ նման իրավիճակում ոստիկանության աշխատակիցը կարող էր օգտագործել ցանկացած ձեռքի տակ գտնվող առարկա», - եզրափակեց նա:
Ի դեպ, այսօրվա հանդիպման ընթացքում մի քանի բացահայտում էլ կատարեց նախկին ոստիկանապետը: Նախ, որ արտակարգ դրություն հայտարարելու առաջարկ ինքն է ներկայացրել Ռոբերտ Քոչրյանին, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրենք տեղեկություն են ստացել, որ մի քանի երկրապահ մտել այդ տարածքում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոց, սպառնացել ու պահանջել են բոլոր հյուրերին դուրս բերել, որովհետեւ «այդտեղ իրենց շտաբն էր լինելու»։
Հանձնաժողովի անդամներից Գուրգեն Արսենյանի հարցին, թե այդ անձինք հայտնաբերվե՞լ են, նախկին ոստիկանապետը պատասխանեց. - «Ես չգիտեմ: Դա, երեւի թե, նախաքննության առարկա պետք է լիներ: Ես այս պահին չեմ կարող ասել… Իհարկե, պետք է պատասխան տային, հայտնաբերվեին նաեւ այդ անձինք»:
Հարցին, թե ինչո՞ւ չի հայտնաբերվել այն անձը, որի մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանն անցյալ տարի, թե՝ ավտոբուսի հետեւից կրակում էր:
Եվ ընդհանրապես, ոստիկանների վրա կրակած որեւէ մեկն առ այսօր ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվել, Հարությունյանը արձագանքեց. - «Դա ե՜ւ վատ աշխատանքի արդյունք է, ե՜ւ նրանց կողմից, հատկապես այդ անկարգությունների կազմակերպիչների կողմից լավ քողարկում»:
Ի դեպ, նախկին ոստիկանապետը եթե նիստի սկզբում հազիվ լսելի, ինչ-որ տեղ ողբերգական ձայնով էր պարզաբանումներ տալիս, ապա կեսից այլեւս չէր զսպում իրեն՝ անթաքույց ցույց տվեց ատելությունը ընդդիմության հանդեպ։ Նրա խոսքով՝10 զոհերի համար պատասխանատու են նրանք, «ովքեր կազմակերպել են այդ անկարգությունները, ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին է»: