«Տարած – հետ բերած ընդդիմությունը» խորագրի ներքո «168 ժամ»-ը գրում է. - «Անցած շաբաթ կոալիցիայի հետ «անհամատեղելի տարաձայնությունների» մասին խոսող դաշնակցականները երեկ նույն կրքոտ տոնով հայտարարել են, որ դա «իրականացված ռեֆորմների դրսեւորում է», եւ չեն բացառել, որ կարող են հետ վերցնել իրենց դիմումները` մանրամասն բացատրելով, թե ինչպես են քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունն ու իշխանությունն աշխատում իրար հետ: Դատելով խորհրդարանական պաշտոնները պահպանելու առաջարկի վերաբերյալ ՀՅԴ-ականների երեկվա խանդավառությունից, նրանց տարաձայնությունները գոնե մի քանի պաշտոնների մասով «համատեղելի» կդառնան»:
«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Հազիվ էր դաշնակցությունը հայտարարել կառավարող կոալիցիայից դուրս գալու մասին, երբ նրա ղեկավարները պարտավորվեցին պատասխանել այն հարցին, թե ընդդիմադիր ուժերից որի հետ է կուսակցությունը մտադիր համագործակցել: Դաշնակցականները անմիջապես հերքեցին տեր-պետրոսյանական Կոնգրեսի հետ համագործակցելու հեռանկարը, ընդ որում` Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը միարժեքորեն հայտարարեց, թե դաշնակցականների տարակարծությունները Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ գործնականում նույնն էին, ինչ որ ներկա իշխանությունների հետ: Մինչդեռ, ամբողջովին հնարավոր է Դաշնակցության եւ «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը: Այսպես, թե այնպես, բայց դաշնակցականները, որոնք հավակնում են ազգայնական մտածողությամբ ընդդիմության դերին, արդեն աներկբայորեն զուգորդություն են անցկացնում Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական գաղափարախոսության եւ ներկա իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի միջեւ»:
Արմեն Ռուստամյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Չեմ հասկանում ընդդիմության այն գործիչներին կամ քաղաքական ուժերին, որոնք իրենց պայքարը իշխանություն - ընդդիմություն դաշտ ուղղելու փոխարեն ուղղում են ընդդիմադիր դաշտ։ Այսինքն՝ ընդդիմության մեջ են փնտրում իրենց հակառակորդներին։ Այդ տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում։ Վստահ եմ, դա չի նպաստում ընդդիմության կոնսոլիդացիային։ Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործելակերպը եւ մարտավարությունը, սակայն այդ հայտարարություններն ինձ եւս մեկ անգամ համոզում են, որ այս պահին իսկապես ՀԱԿ-ի հետ ունենք լուրջ տարաձայնություններ՝ թե քաղաքական դիրքորոշումների, թե մոտեցումների եւ գործելաոճի առումով»:
Նույն հարցը «Առավոտ»-ում քննարկել է Դաշնակցության Գերագույն մարմնի նախկին ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը: Լրագրողը հարցնում է. - «Համարում եք, թե Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ չկա՞ գաղափարական պայքար»: - «Երբեք չեմ տեսել այդ ուժերի միջեւ գաղափարական պայքար եւ հիմա էլ չեմ տեսնում: Եվ եթե քաղաքական դաշտն առողջանա եւ գաղափարների համախմբում իրականացվի` կարծում եմ, իշխանությունների որդեգրած հայ-թուրքական հարաբերությունների ուղեգծի հիմնական պաշտպաններից մեկը թերեւս կլինի ՀԱԿ-ը: Սա չարախնդություն չէ, այլ քաղաքական իրողություն», - պատասխանում է Ռուբեն Հակոբյանը: Հարց. - «Ինչպե՞ս եք բացատրում, որ ՀԱԿ-ի գործիչները բավական վերապահությամբ արձագանքեցին ՀՅԴ-ի քայլին` նշելով, թե այդ կուսակցությունը դեռ պետք է վաստակի իրական ընդդիմություն լինելու իրավունքը»: Պատասխան. - «Իսկ ի՞նչ եք կարծում, պիտի հոտնկայս ծափահարեին ու ասեին` օ՜, ողջունում ենք, ու գրկախառնվեի՞ն: ՀԱԿ-ի ռեակցիան բնական եմ համարում. Վերջին շրջանում իրեն ընդդիմադիրի մենաշնորհը վերապահած ՀԱԿ-ը, հասկանալի է, պետք է որոշակի խանդով վերաբերվեր այդ դաշտում նոր ուժի հայտնվելու, որի քաղաքական ստորագրությունը բավականին ծանոթ է: Իսկ ընդհանրապես այս հարցերի պատասխանը կստանանք առաջիկայում»:
«Ժամանակ»-ը քննարկում է Դաշնակցության քայլը. - «Էականն այն է, թե ինչը մղեց Դաշնակությանն այդ քայլին, քանի որ քայլն ինքնին բավական լուրջ էր: Բանն այն է, որ կուսակցությունը, որն առավել եւս վերջին տարիներին դարձել էր բիզնես-հարթակ շատերի համար, փաստացի փոխում է իր «պրոֆիլը»: Չի կարելի ասել, որ Դաշնակցությունը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ չկան դրա մասին վկայող փաստեր, բայց ակնհայտ է, որ Դաշնակցությունը կարծես թե այլեւս չի զբաղվելու բիզնեսով: Եվ չնայած դեռ չկա քաղաքականությամբ զբաղվելու փաստ, այնուհանդերձ կարծես թե ակնհայտ է, որ Դաշնակցության բիզնեսին հարվածել է քաղաքականությունը»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իսկապես` զարմանալ կարելի է այն ընդհանրությունների վրա, որ ընթացիկ շրջափուլում ցուցաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները: Առաջինները` ետմարտիմեկյան իրադարձությունների մեկնաբանության, իսկ երկրորդները` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Այսպես` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո բառացիորեն հայտարարեց, թե 1915 թվականի դեպքերը չպետք է քաղաքականացնել, եւ պատմական փաստերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Նկատեցի՞ք զուգահեռը ավազակապետության` ետմարտիմեկյան մեկնաբանությունների հետ: Սրանք էլ են, չէ՞, ասում, թե քաղբանտարկյալների` լինել-չլինելու հարցը պետք է որոշի դատարանը, այսինքն` իրավաբանները»: