Նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տեղեկացրեց, որ նիստում քննարկել են կոալիցիայում առաջացած նոր իրավիճակը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր։
Արձագանքելով Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին լուրերին՝ Հանրապետականի խոսնակը ասաց. - «Ես ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ, որովհետեւ այդ մասին իմացել եմ մամուլի հրապարակումներից: ՀՀԿ-ի ոչ խմբակցության, ոչ էլ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել, ինձ էլ կուսակցության որեւէ ղեկավար կամ ներկայացուցիչ նման առաջարկ չի արել»:
Շարմազանովը նաեւ նշեց, որ կոալիցիայում առաջացած նոր իրավիճակի կապակցությամբ որեւէ որոշում չի ընդունվել։ Ըստ նրա, այդ հարցին անդրադարձ կլինի հենց կոալիցիայի նիստի ժամանակ, որը տեղի կունենա առաջիկա օրերին։