Այսօր Բրյուսելում մեկնարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի բանակցությունները։
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ, բանակցությունների հիմնական թեմաներն են` էնեգետիկ գործակցությունն Ադրբեջանի հետ եւ պաշտոնական Բաքվի մասնակցությունը` «Արեւելյան գործընկերության» ծրագրին։
Երեկ երեկոյան այս խնդիրները Ալիեւը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ։ Էներգետիկ խնդիրներն ու «Արեւելյան գործընկերությունը» երեքշաբթի քննարկում էին նաեւ Լյուքսեմբուրգում։ Այստեղ կայացավ Եվրամիություն – Ռուսաստան խորհրդի հերթական նիստը։ Անդրադառնալով էնեգետիկ խնդիրներին
Եվրամիության նախագահող պետության` Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը հայտարարեց. - «Էներգետիկ ոլորտում մենք պետք է Ռուսաստանի հետ հաստատենք կանխատեսելի, թափանցիկ ու վստահելի հարաբերություններ»: