Գրականագիտական սեկցիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի կարծիքով, գրական մամուլն այսօր Հայաստանում ծանր վիճակում է:
«Իհարկե, քննադատությունն ունի վիթխարի պոտենցիալ... բայց մամուլի առումով՝ ոչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
Գրականագետ Կիմ Աղաբեկյանի խոսքով, մեր գրական գործընթացներն ու գրական մամուլը նույն վիճակում են, ինչ մեր երկիրը: Այսօրվա «Գրական թերթը», նրա համոզմամբ, համեմատելի չէ 1970-80-ականների «Գրական թերթի»-ի հետ. - «Այն ժամանակ ընթերցող հասարակությունը ամեն ուրբաթ սպասում էր թերթի նոր համարին»:
«Հիմա այդպես չէ, որովհետեւ մեր, ինչպես ասում են՝ անկրակ, անլույս օրերը մարդկանց հիասթափեցրել են, եւ, ինչպես ցավալիորեն պիտի ասեմ՝ նաեւ դպրոցը, որ ընթերցանության նկատմամբ այն տոնուսը չի ապահովում, որ մարդը գիրքը սիրի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղաբեկյանը:
Մամուլի վիճակը ծանր է գնահատում նաեւ «Նորք» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Ֆելիքս Մելոյանը:
«Մամուլի վիճակը ինչպես պիտի լինի. Ո՜չ ընթերցող կա, ո՜չ փող կա մամուլ տպելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մելոյանը: - «Հիմա որ հավաքվեն [գրաքննադատները] պիտի չափանիշներից խոսեն, իսկ ծիծաղելի է չափանիշներից խոսելը: Չափանիշն առաջադրում է ինքը՝ գրողը: Պիտի ջոկես՝ գրո՞ղ է, թե՞ չէ: Բայց 400-ի [Հայաստանի գրողների միության անդամների] մեջ ի՞նչ չափանիշ… Երեւի 30-40 գրող են… Չափանիշը թելադրում է մնացած 370-ը», - ասաց «Նորք»-ի գլխավոր խմբագիրը: