Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանագահ Մեթյու Բրայզան երկուշաբթի օրը Երեւանում, համանախագահների տարածաշրջանային այցի ավարտին հրավիրած ասուլիսում մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ժամկետների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, նշեց. - «Իմ ղեկավարը ասել է, թե կարգավորմանը կարելի է հասնել առաջիկա ամիսների ընթացքում, եւ դա լիովին հնարավոր է։ Կամ Աստված գիտե, կամ նախագահները` կամ էլ ժողովուրդները, բայց մենք չենք կարող կանխատեսել, քանի որ չգիտենք։ Բայց կարգավորումը մի քանի ամսվա ընթացքում` իրատեսական է»։
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասուլիսում վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները կկայանան մայիսի 7-ին Պրահայում:
«Նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը հաստատեցին մեր առաջադրած ժամանակացույցը՝ նոր հանդիպումը մայիսի 7-ին Պրահայում անցկացնելու վերաբերյալ։ Նախագահներից յուրաքանչյուրի հետ բավական երկար աշխատանք ենք տարել այս հանդւպման կազմակերպման ուղղությամբ։ Հույս ենք հայտնում, որ պրահյան հանդիպումը կլինի նույնքան կառուցողական եւ արդյունավետ, որքան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ երեք` Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում եւ Դավոսում կայացած բանակցությունները», - հայտարարեց Ֆասիեն։
Ֆրանսիացի համանախագահը նաեւ հավելեց, թե եռանախագահները արդեն իսկ առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին պրահյան բանակցություններից հետո հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի սկզբին, ինչպես եւ անցած տարի` Սանկտ Պետերբուրգում։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Բեռնար Ֆասիեն նշեց, թե համանախագահների այցը Ստեփանակերտ չկայացավ միայն եղանակային պայմանների պատճառով, սակայն եռանախագահները հեռախոսազրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Համանախագահները այսօր հատուկ ուշադրություն հատկացրին Մոսկվայում այս ամիս ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարություններին: Բեռնար Ֆասյեի ձեւակերպմամբ՝ Ադրբեջանի նախագահը «աննախադեպ հայտարարություններ է հնչեցրել»՝ առաջին անգամ խոսել է Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման մասին:
Մեթյու Բրայզան, իր հերթին, շեշտեց, որ Իլհամ Ալիեւը առաջին անգամ խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ հնարավոր ինքնավարության մասին:
Հայաստանի եւ Թուրքայի արտգործնախարարությունների ապրիլի 22-ի համատեղ հայտարարություն մեջ հիշատակված «ճանապահային քարտեզի» վերաբերյալ համանախագահները այսօր իրենց իրավունք չվերապահեցին մեկնաբանություններ տալ: Ասացին միայն, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան գործընթացը «կզարգանան առանձին»:
Բեռնար Ֆասիեի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունը գործընթացի «սկիզբն է միայն»:
«Մենք սատարում ենք գործընթացի [հայ-թուրքական հարաբերությունների բարելավման] զարգացմանը եւ միշտ եղել եւ մնում ենք այն դիրքորոշմանը, որ գործընթացը պետք է զարգանա առանց նախապայմանների: Համատեղ հայտարարության ստորագրման արդյունքում ստեղված դրական տրամադրվածությունը նոր լիցք է հաղորդում՝ արագացնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված մեր աշխատանքը», - ասաց Մեթյու Բրայզան:
Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին համաձայն»: