Մատչելիության հղումներ

Վորոնեժում բացահայտվել է Հայաստանի քաղաքացու սպանությունը


Ռուսաստանի Վորոնեժի մարզի իրավապահները մի քանի ժամում բացահայտել են Հայաստանի քաղաքացու սպանությունը: Ըստ նախաքննության մարմնի, սպանությունը կատարել է Հայաստանի մեկ այլ քաղաքացի` վրեժխնդրության հողի վրա:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի Վորոնեժի մարզի քննչական վարչությունից, 52-ամյա հայաստանցու դիակը` հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է ապրիլի 20-ին մարզի Բոգաչուրսկի շրջանում: Դեպքի վայրից ոչ հեռու իրավապահները գտել են խլացուցիչով ատրճանակ:

Օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները Նովոուսմանսկի շրջանում ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ վերջինս տեւական ժամանակ պատրաստվել է հանցագործությանը` հետեւելով իր զոհին եւ նախապես ձեռք բերելով զենքը:

Ինչպես սպանվածի, այնպես էլ կասկածյալի ինքնությունը աղբյուրը չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG