Հրելով ընդդիմության համակիրներին, որոնց թիվը 100-ից պակաս էր, պատնեշներ ստեղծելով` ոստիկանները նրանց ստիպեցին Կարապի լճի մոտակայքից անցնել հակառակ մայթ` Մարտիրոս Սարյանի արձանի հարակից այգի:
Հյուսիսային պողոտայում էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ով Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանից պահանջեց որեւէ փաստաթուղթ կամ որեւէ հիմնավորում ներկայացնել իրավապահների գործողությունների համար:
Օսիպյանը, սակայն, որեւէ մեկնաբանություն չտվեց` նշելով միայն, որ ակցիայի մասնակիցները խանգարում են Հյուսիսային պողոտայի տարածքով զբոսնողներին: