Գործով դատակոչված 15 վկաներից այսօր հարցաքննվեցին եւս 2-ը՝ Էմմա Բեգլարյանը եւ Աշոտ Հարությունյանը: Թեեւ, ըստ նախաքննության գործի նյութերի, այս վկաները նախաքննության ընթացքում հարցաքննվել էին ապրիլի 29-ին, այսօր նրանք դատարանում հայտարարեցին, որ իրենց ավելի շուտ՝ մարտի 1-ի իրադարձություններին 15-20 օր հետո են տարել ոստիկանություն եւ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Դատարանում այսօր բացահայտվեց, որ վկա Էմմա Բեգլարյանը մասնակցել է անցած տարվա փետրվարի վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ անցկացվող ցույցերին: Սուրեն Սիրունյանի հարցին, թե ինչու է մասնակցել, վկան պատասխանեց. - «Աղջիկներից մեկն ասեց՝ թաղում ենք էթում, ես էլ հավատացի, գնացի: Տեսա Լեւոնի տան մոտ ա, էլ չկարացա մնայի… Թաղում գնացի, եկա տուն»:
Վկան չէր ճանաչում ո՜չ Ալեքսանդր Արզումանյանին, ո՜չ Սուրեն Սիրունյանին: Վերջինիս, սակայն, նկատել էր մարտի 1-ին հարթակի վրա՝ չորս տղամարդկանց հետ: Սիրունյանը նրա ուշադրությունը գրավել էր, որովհետեւ «շատ ակտիվ էր»:
Բեգլարյանը ասաց, որ անցյալ տարի մարտի 1-ին ժամը 12-ի սահմաններում որոշել էր Սուրբ Սարգիս եկեղեցի գնալ, բայց, հայտնի իրադարձությունների պատճառով, եկեղեցի այդպես էլ չէր մտել. Հետաքրքրությունից դրդված մոտ մեկուկես ժամ մնացել է Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում: Տուն է գնացել 13-ն այց 30-ին: Այդ ընթացքում, իր խոսքով, տեսել է Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Սիրունյանին եւ էլի երկու տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը, ըստ Բեգլարյանի, այդ ընթացքում ելույթ է ունեցել: Մինչդեռ, ըստ քրեական գործի նյութերի, այդ ժամերին Նիկոլ Փաշինյանը նշված տարածքում չի եղել:
Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մի քանի հակասություն էլ նշեց. - «Ընդհանրապես ամբողջ ցուցմունքը հակասական էր. Բայց ամենաակնառու հակասությունը այն էր, որ ինքը այնտեղ եղել է 12-ից մինչեւ 1-ն անց կես, սակայն գործի նյութերում առկա է հենց օպերատիվ տեսաձայնագությունը, որ Սուրեն Սիրունյանը եղել է այնտեղ 15-ն անց 40-ին»:
Էմմա Բեգլարյանը դատարանում խոստավանեց, որ նախաքննական ցուցմունքը ինքը չի գրել, այլ պարզապես իր խոսքերի հիման վրա համակարգչով գրանցել են:
Գրեթե նույնը կրկնվեց մյուս վկայի՝ Աշոտ Հարությունյանի հարցաքննության ժամանակ: Նա հայտարարեց, թե ցուցմունքն ինքն է գրել, բայց՝ իր պատմածի հիման վրա քննիչը ձեւակերպել ու թելադրել է:
Այս վկայի դեպքում էլ բազմաթիվ էին հակասությունները նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում: Մեղադրողի հարցերին պատասխանելիս, վկան պնդում էր, թե նախաքննական ցուցմունքներն են ճիշտ, իսկ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս՝ թե դատարանում է ճիշտ ցուցմունք տալիս:
Ապրիլի 22-ին նշանակված հաջորդ նիստում մնացած երկու վկաների հարցաքննությունից հետո ցուցմունք պետք է տան Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուրեն Սիրունյանը մեղադրվում են ՀՀ քրական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: