Գործով դատակոչված վկաներից հարցաքննվել են արդեն 8-ը: Սակայն, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, նրանցից եւ ոչ մեկը չի տվել այնպիսի ցուցմունք, որն առնչվում է իրենց պաշտպանյալներին կամ նրանց առաջադրված մեղադրանքին:
«Մինչ այս պահը որեւէ մեկը ցուցմունք չի տվել Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործողությունների հետ կապված, որոնք վերաբերելի կլինեին նրանց մեղագրվող արարքին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի էլբակյանը:
Այսօր հարցաքննված վկաներից Վարուժան Մելիքյանը եւ Լեւոն Ենգիբարյանը փետրվարի 23-ին կամ 24-ին Ազատության հրապարակին հարակից տարածքում բնակարան են վարձակալել Ալեքսանդր Արզումանյանի խնդրանքով, որտեղ հանրահավաքների ընդմիջումներին հանգստացել եւ սուրճ են խմել ընդդիմության առաջնորդները:
Թե’ նախորդ եւ թե’ այս դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը, ինչպես նաեւ դատավարության ընթացքին հետեւող քաղաքացիները, լրագրողները հետաքրքիր բացահայտումներ են կատարում: Օրինակ, որ սովորական մարդը առանց հեռադիտակի կարող է պարզ տեսնել, որ ավելի քան 500 մետր հեռավորության վրա գտնվող խանութները թալանվում են:
Նախաքննության մարմնի կողմից դատակոչված վկա Սուսաննա Գալստյանը դատարանում հայտարարեց, որ Մյասնիկյանի արձանից քիչ հեռու գտնվող »Կոնգրես» հյուրանոցի մոտ կանգնած տեսել է, թե ինչպես էին թալանում Մաշտոցի պողոտայի վրա գտնվող խանութները:
Ի պատասխան Ալեքսանդր Արզումանյանի հարցի, Գալստյանն ասաց, որ Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում եղել է մինչեւ ժամը 20-ը: Խանութների թալանը, մինչդեռ, ըստ քրեական գործի, տեղի է ունեցել ժամը 21-ից հետո:
Սուսաննա Գալստյանիՙ այսօր տված ցուցմունքների եւ նախաքննական ցուցմունքների միջեւ կային էական անհամապատասխանություններ:
Ժամանակ առ ժամանակ էլ նա ասում էր. - «Չեմ հիշում ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: Երեք տարի է հիվանդ եմ, երկրորդ կարգի հաշմարդամ: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում էլ երկու անգամ կոմայի մեջ եմ եղել»:
Հաջորդ վկան Գագիկ Ավդալյանն էր, ով հենց սկզբից դատարանում հայտարարեց, որ չի ճանաչում Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին, եւ ավելացրեց, որ իրեն, մի քանի տղաների հետ միասին, ձերբակալել են մարտի լույս 2-ի գիշերը Շահումյան հրապարակի մոտ:
«Տարել են 6-րդ վարչություն, ու այնտեղ ծեծելով, թելադրելով գրել են տվել ինչ-որ պետք է իրենց: Այն կարգի, որ ես բուժվել եմ դրանից հետո երկու ամիս», - ասաց Ավդալյանը:
Այսօրվա ցուցմունքներին նույնպես դատարանը գնահատական կտա դատավարության ավարտին: Դատավարությունը կշարունակվի ապչիլի 20-ին: