«Մայիսի 31-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին հանրապետական ընտրացուցակով առաջադրվածների թիվը երեկ նվազել է եւս 2-ով», - տեղեկացնում է «Առավոտ»-ը։ «Ցուցակից հանվել են ՀՀԿ անդամներ. ապրիլի 2-ին վիճաբանության ընթացքում զոհված՝ ցուցակի 101-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Հակոբյանի եւ նրան սպանելու մեղայականով ոստիկանություն ներկայացած՝ ցուցակի 43-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Սեդրակյանի անունները։ Այսպիսով՝ ներկայումս ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված է 177 քաղաքացի», - գրում է «Առավոտ»-ը:
Երեւանի ավագանու ընտրությունների մասին «Առավոտ.-ի հետ զրուցել է Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի պետ Հարություն Փամբուկյանը: Լրագրողը հարցնում է. - «Նախորդ ընտրություններում Երեւանում միշտ էլ ավելի շատ ձայներ է հավաքել ընդդիմությունը, եւ իշխանությունը պարտվել է: Նաեւ հրապարակվել է մի տվյալ ՀՀԿ ցուցակը գլխավորողի վերաբերյալ, որ նա մի քանի ամիս առաջ 22 հազար 369 ձայն էր հավաքել Կենտրոնում, այն պարագայում, երբ այդ համայնքում կա 90 հազարից ավելի ընտրող: Այս տվյալները Ձեզ համար մտահոգիչ չե՞ն»: Փամբուկյանը պատասխանում է. - «Բացարձակապե՛ս մտահոգիչ չեն: Այնպես չէ, որ իշխանության ներկայացուցիչները Երեւանում ընտրությունների ժամանակ միշտ պարտվել են՝ ես պարզապես հերքում եմ դա: Եղել են դեպքեր, բայց ոչ մշտապես: Եվ կա ճիշտ հակառակ արդյունքը՝ համայնքային ընտրություններում մեծ մասամբ հաղթել են իշխանության ներկայացուցիչները: Եվ այս ընտրությունները նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների, այսինքն՝ համայնքային ընտրություններ են: Որեւիցե նշանակություն չունի՝ ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ քաղաքական չեն. վերջին հաշվով՝ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են: Ընտրվում է Երեւան համայնքի ավագանին եւ այնուհետեւ՝ քաղաքապետը: Եվ նորից եմ շեշտում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծ մասամբ հաղթել են իշխանության ներկայացուցիչները»:
Նույն հարցով «Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս կմեկնաբանեք տեսակետը, թե ՀԱԿ-ի հաղթանակի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի աշխատի Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո»: Քաղաքագետը պատասխանում է. - «Ի՞նչ է նշանակում` չեն կարող աշխատել: Բոլոր դեպքերում, իշխանությունների պահվածքը, վիճակը բավականին դժվար է լինելու, քանի որ քաղաքական մեծ ազդեցություն ու հետեւանք կարող է ունենալ ընդդիմության հաղթանակը Երեւանում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատելուն, ապա ես չգիտեմ, թե Սահմանադրությամբ ինչպես է նախատեսված, բայց եթե Երեւանի քաղաքապետը ընտրովի պաշտոն է, ապա քաղաքապետն ինքն է տերը իր ոլորտի»: Հաջորդ հարցին, թե եթե Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, որոշի հաղթանակի դեպքում զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ի՞նչ զարգացումներ կլինեն, ի՞նչ ներքաղաքական իրավիճակ կստեղծվի, Մանվել Սարգսյանը պատասխանում է. - «Ողջ քաղաքական համակարգը կենթարկվի մեծ փոփոխությունների, որովհետեւ Երեւանի քաղաքապետը հզոր քաղաքական պաշտոն է, հատկապես հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ հիմա կա Հայաստանում: Դա լուրջ քաղաքական փոփոխությունների հիմք կարող է դառնալ, սակայն դժվար է ասել, թե դրանք որ ուղղությամբ կզարգանան: Դա կարող է բերել եւ երկիշխանության, եւ իշխող էլիտայի ներսում փոփոխությունների: Այս դեպքում շատ բան կախված է լինելու իշխանության պահվածքից»:
«Կապիտալ»-ը գրում է. - « Հայաստանի կառավարությունը պետական երաշխիք է հատկացրել կառուցապատող ընկերություններից մեկին՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին, որին տրամադրվելու է 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք: Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստին որոշվել էր կառուցապատողներին օժանդակելու համար հատկացնել 20 մլրդ դրամի պետական երաշխիքներ, որպեսզի նրանք կարողանան բանկերից վարկային միջոցներ ներգրավել: Ուշագրավ է, որ «Գլենդել Հիլզ» ընկերությանը պետական երաշխիքներ տրամադրելու որոշումը բավական արագ ընդունվեց: Օպերատիվ շտաբը «Գլենդել Հիլզ» ընկերության դիմումն ուսումնասիրելու համար ծախսել է ընդամենը երկու օր»: