Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Բանակցություններն ընթանում են` հաշվի առնելով նոր գործոնները»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են` հաշվի առնելով «տարածաշրջանում ի հայտ եկած նոր գործոնները»:

Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի հնարավոր բացմանը:

«Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Ադրբեջանը երբեք չի միջամտում երրորդ երկրների ներքին գործերին», - այդ հարցի շուրջ ասել է Մամեդյարովը: - «Սակայն, մյուս կողմից, եթե սահմանը բացվի մինչեւ օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը, դա, անկասկած, կհակասի Բաքվի ազգային շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG