ՍԾՏՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը մեկնարկեց առավոտյան 9:30-ին:
Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում Wall Street Journal-ը նշել են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին:
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ առանձնազրույց առայժմ տեղի չի ունեցել:
ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսի, Ադրբեջանի եւ Ալբանիայի փոխարտգործնախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ հայ - թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման թեմային: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ այսօր որեւէ փաստաթղթի ստորագրման մասին խոսք չկա, այդուհանդերձ` բանակցությունները շարունակվում են:
«Կարող եմ ասել, որ որեւէ մտադրություն չկա այսօր ստորագրելու որեւէ փաստաթուղթ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Բանակցությունները շարունակվում են, մենք առաջընթաց ենք արձանագրել եւ գտնում ենք, որ կարող ենք մենք իսկապես շատ մոտ լինել եւ լուծել այդ հարցերը մոտակայում», - ասաց Նալբանդյանը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը եւս անդրադարձավ հայ - թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը` նշելով, որ Ադրբեջանը դա քննարկում է որպես երկու պետությունների, այսինքն` Թուրքիայի եւ Հայաստանի որոշելիք հարց: Այդուհանդերձ, ըստ նրա, Ադրբեջանի պաշտոնական տեսակետն այն է, որ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո:
Թուրքիայի արտգործնախարարը առայժմ ընդհանրապես չի խոսել հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ հրաժարվում է մեկնաբանություններով հանդես գալ:
Դեպի Երեւան ճանապարհին, օդանավում պատասխանելով Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին թուրք լրագրողների հարցին, Ալի Բաբաջանը ասել է, թե հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները, «ակնհայտորեն, պետք է ընթանան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին զուգահեռ»:
«Մենք ցանկանում ենք համապարփակ լուծում եւ հարաբերությունների ամբողջական նորմալացում», - ըստ CNN-Turk-ի հաղորդման` հայտարարել է Բաբաջանը:
NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Բաբաջանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ եւ հորդորել նրան` համոզել Հայաստանին ուժեղացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար:
ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանը կազմակերպության նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին:
Արտգործնախարարները քննարկել են, հիմնականում, Հայաստանի նախագահության օրոք իրականացված աշխատանքները: Մասնավորապես, ինչպես հայտնեց Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպության շրջանակներում ստորագրվել է ավելի քան 50 փաստաթուղթ եւ 2 հռչակագիր:
Ադրբեջանի պատվիրակը շեշտեց, որ այս կազմակերպության հիմնական խնդիրը տարածաշրջանային համագործակցությունն է, որը հնարավոր չէ առանց հակամարտությունների կարգավորման, իսկ այս պահին տարածաշրջանում կան հակամարտություններ, որոնք խոչընդոտում են ամբողջական ինտեգրացիան:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, այսօր ավելի ուշ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի ՍԾՏՀ-ի անդամ երկրների արտգործնախարարներին եւ պատվիրակությունների ղեկավարներին, այդ թվում` Ալի Բաբաջանին: