Թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին տված հարցազրույցում Մեդվեդեւը խոսել է Ռուսաստանի ժողովրդավարական ընթացքից, իր կուսակցական դառնալու հնարավորությունից, նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու դատավարությունից, ինտերնետի ազատությունից, անգամ` Սոչիում սպասվող քաղաքապետի ընտություններից:
«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում հատուկ նշել է, որ չի եղել որեւէ հարց, որը նախագահը անպատասխան թողներ:
«Համենայն դեպս, նրա պատասխաններից ես հասկացա, որ նա չգիտի, թե, օրինակ, ինչպես կավարտվի ՅՈՒԿՕՍ-ի դատավարությունը: Եվ լավ է, որ չգիտի: Նա իր ներկայությամբ չի ամրացնի այնպիսի բյուրոկրատների կուսակցություն, ինչպիսին «Եդինայա Ռոսիյա»-ն է: Դա նույնպես ինձ ուրախացրեց: Ես հասկացա, որ նախագահը անկուսակցական կլինի: Այն, որ վերահսկողություն չի լինի ինտերնետում», - ասել է Մուրատովը:
Մեդվեդեւը այս հարցազրույցում հերքել է տարածված լուրերը, թե ինքը պատրաստվում է կուսակցական դառնալ: «Ես կարծել եմ եւ հիմա էլ շարունակում եմ կարծել` որոշակի պատմական ժամանակահատվածներում ճիշտ է անկուսակցան նախագահ ունենալը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Ի պատասխան «Նովայա գազետա»-ի խմբագրի դիտարկման, թե պաշտոնյաները փորձում են ինտերնետի վերահսկողության մեթոդներ գտնել, Մեդվեդեւը նկատել է. - «Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի ինտերնետը նորմալ զարգանա երկրում»:
Խոդորկովսկու դատական գործին վերաբերող հարցին Մեդվեդեւն արձագանքել է. - «Շատ կարճ կպատասխանեմ` նախագահի համար դատավարության ընթացքի կանխատեսելիություն չի կարող լինել»: