Մատչելիության հղումներ

Մոլդովայի ընդդիմությունը չի մասնակցի ձայների վերահաշվարկին


Մոլդովայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկին` պնդելով, որ այդպիսով իշխանությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները:

Երկուշաբթի Մոլդովայի Սահմանադրական դատարանը իշխանություններին առաջարկել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարել` ընդդիմության բողոքի ալիքը հանդարտեցնելու համար:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել` պնդելով, որ ապրիլի 5-ին անցկացված ընտրությունները կեղծվել են:

Պաշտոնական տվյալներով ընտրություններում հաղթել էր իշխող Կոմունիստական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG