Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է աջակցել սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին` բնակարանային խնդիրը լուծելու հարցում։
«Ծրագրով նախատեսվում է իրականացնել պետական օժանդակություն երիտասարդներին` հիպոթեկային վարկավորման միջոցով։ Նախարարությունն արդեն իսկ սկսել է հայտերի ընդունումը։ Հայտը լրացնելիս պարզապես պետք է նշվի ամուսինների անուն-ազգանունը, տարիքը, բնակության եւ աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաեւ երեխաների թիվը», - լրագրողներ հետ հանդիպմանը ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը։
Առայժմ նախապայման են ամուսիններից մեկի մինչեւ 30 տարեկան եւ աշխատանքով ապահոված լինելը։
Ծրագրի համաձայն` պետությունը 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս գումար կտրամադրի` հիպոթեկային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով։ Եթե ընտանիքում կան անչափահաս երեխաներ, ապա յուրաքանչյուրի համար կտրամադրվի եւս 10 տոկոս։
«Առավելություններ կունենան մարզերի բնակիչները, քանի որ արտագաղթն այսօր առավել նկատելի է այնտեղից, բացի այդ անհամեմատ մատչելի են բնակարանների գները։
Երիտասարդների կողմից ընտրված բնակարանի գինը ոչ մի դեպքում չպետք է գերազանցի 60 000 դոլարը»,-հավելեց նա։