«Եթե իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են ազատ եւ արդար ընտրություններ անել, իրենք առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հնարավորինս մեծ քանակով դիտորդներ լինեն եւ հնարավորինս ճշգրիտ եւ համապատասխան գնահատական տրվի ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Վլադիմիր Կարապետյանը:
«Այդ առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները այդ ընտրություններին հրավեր չեն հղում ամենապրոֆեսիոնալ դիտարկումը իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին», - նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:
Հարցին, թե արդյոք Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի անցկացնելիք դիտարկումը բավարար չէ՞, Վլադիմիր Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այդ կազմակերպությունը չի կարող «պրոֆեսիոնալ մակարդակի» դիտարկում իրականացնել:
«Ես ակնկալում եմ, որ կլինի պատվիրակություն, ինչպես դա կար թաղապետերի ընտրությունների ժամանակ, բայց կարծում եմ, որ դա բավարար չէ իրական եւ համարժեք գնահատական տալու համար», - ասաց Կարապետյանը:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի սկզբին սահմանեց Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրվողների ցանկը: Ըստ այդմ, մայիսի 31-ին նախատեսվող ընտրություններին հետեւելու համար հրավիրվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր չի ստացել: