«Առավոտյան 8:30 դուռը թակեցին, ներկայացան, որ ոստիկանությունից են, դուռը բացեցի, եկան 6-7 հոգի: Խուզարկության իրավունք ունեին, դատարանի որոշում կար, ներկայացրեցին, կարդացի, նորմալ էր: Խուզարկություն կատարեցին, առգրավեցին, ժամանակավորապես տարան համակարգիչս, տեսախցիկը, լուսանկարչական ապարատը, սկավառակներ, տարբեր տեսակի ինֆորմացիոն կրիչներ եւ թղթեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ղալամքարյանը:
Նա ենթադրում է, որ իր միջոցով Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները փորձում են գտնել Փաշինյանին: «Իրենք դիմել էին դատարանին, դատարանը որոշում էր կայացրել, որ դիմումը հիմնավորված է, այսինքն` կապը Նիկոլ Փաշինյանի հետ` իրենք փնտրում էին այդ կապի ինչ-որ ապացույցներ, ու իրենք եկել էին այդ սանկցիան իրենց ձեռքին: Նորմալ խուզարկություն արեցին, նորմալ ընդունեցինք, ճանապարհեցինք, բայց ինձ իրենց հետ տարան Հատուկ քննչական ծառայություն, մի որոշ ժամանակ բանավոր ուղղակի խոսակցություն է եղել, որից հետո ծանուցագիր տվեցին, որպեսզի ամսի 17-ին ներկայանամ հարցաքննության», - ասաց Արամազդ Ղալամքարյանը` հավելելով, որ հարցաքննության ներկայանալու է փաստաբանի հետ միասին:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի վկայությամբ՝ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները առավոտյան խուզարկություն են իրականացրել նաեւ Կարո Սիմիդյանի բնակարանում, ում որդին Փաշինյանի ընկերն է: Ըստ նույն աղբյուրի` Սիմիդյանի համակարգիչը եւս առգրավվել է: