Մատչելիության հղումներ

Բելառուսի խորհրդարանը կքննարկի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը


Բելառուսի խորհրդարանում այսօր, հաղորդագրությունների համաձայն, քվեարկության կդրվի Հարավային Օսիան եւ Աբխազիան որպես անկախ պետություն ճանաչելու հարցը:

Անցած տարվա ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Վրաստանից առանձնացած այս երկու տարածաշրջանների անկախությունը:

Չնայած Մոսկվայի հորդորներին` Բելառուսն առայժմ ձեռնպահ է մնացել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց եւ, Ռուսաստանից բացի, երկու տարածաշրջանների անկախությունը ճանաչած միակ պետությունը Նիկարագուան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG